Հ.Յ.Դ. Հայաստան

ՀՀ ՏԶՆ նախարարը հանդիպում է ունեցել ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալներ Մանե Ադամյանը, Ավագ Ավանեսյանը, Հակոբ Ավագյանը, այլ պաշտոնատար անձինք։ Ողջունելով դեսպանին՝ նախարարը կարևորել է Չինաստանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացումը, շնորհակալություն հայտնել համատեղ աշխատանքի և իրականացվող ծրագրերի ու…

Գյուղնախարարն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը բարձր է գնահատել ԱՄՆ կառավարության կողմից Հայաստանի գյուղատնտեսության զարգացմանը տրամադրվող օժանդակությունը՝ հույս հայտնելով, որ կողմերի միջև համագործակցությունը կշարունակի ընդլայնվել։ Այնուհետև նախարարը ներկայացրել…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ջուն Յամադայի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը օգոստոսի 1-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադայի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Հռիփսիմե Գրիգորյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը, Ճապոնիայի դեսպանության երկրորդ քարտուղար Միգումի Մաեկավան։ Ողջունելով դեսպանին և շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարության…

ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն օգոստոսի 2-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին և Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) Հարավային Կովկասի հարցերով գրասենյակի տնօրեն Գաել Ասայագին։ Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև գյուղատնտեսության ոլորտում ձևավորվել է սերտ համագործակցություն և հույս հայտնել, որ հետագայում երկկողմ հարաբերություններն ավելի…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Ֆրանս Վիկերսի հետ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տնօրենների խորհրդի անդամ, հոլանդական խմբի ղեկավար Ֆրանս Վիկերսի հետ։ Հանդիպմանը մասնակցել են ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դմիտրի Գվինդաձեն, ՏԶՆ նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՏԶՆ միջազգային համագործակցության վարչության պետ Արմեն Այվազյանը։ Ողջունելով հյուրերին՝ նախարարը շնորհակալություն է հայտնել ՎԶԵԲ-ին ցուցաբերած աջակցության…

Սահմանները բացելու քայլը պետք է անի թուրքական կողմը

«ՀՅԴ-ն մշտապես հայտարարել է այն մասին, որ Հայաստանը սահմանները բացելու հետ կապված որևէ խնդիր չունի առանց նախապայմանների։ Այս պարագայում վարչապետի կողմից արտահայտված միտքը ճիշտ և ճիշտ համընկնում է մեր մոտեցման հետ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմաները…

Սահմանադրական կարգի տապալման մասին խոսելը բոլորովին այլ տեղ է տանում

Հայ Յեղափոխական Դաշնակցության` երեկ տարածած հայտարարության վերաբերյալ Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ: -Պարո’ն Համբարձումյան, Դաշնակցության` երեկ տարածած հայտարարությունը մամուլում և սոցիալական ցանցերում տարաբնույթ, երբեմն խիստ ծայրահեղ մեկնաբանությունների առիթ տվեց: Կցանկանայինք լսել Ձեր պարզաբանումները: -Նախ` ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը պետք է դիտարկել իր ամբողջության մեջ՝ նկատի ունենալով արված բոլոր…

Հայտարարություն

Երկրում ընթացող վերջին իրադարձությունների կապակցությամբ հայտնում ենք, որ օրինականության հաստատման, օրենքի առջև բոլորի հավասարության, անպատժելիության մթնոլորտի վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը ողջունելի են։ Խիստ կարևոր է, որ բոլոր գործընթացները տեղի ունենան իրավական հարթության վրա՝ օրենքի տառին ու ոգուն համապատասխան և որևէ հիմք չտան տարատեսակ մեկնաբանությունների և քաղաքական շահարկումների համար։ Երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին բազմաթիվ…

ՀՅԴ-ն Հունաստանի դեսպանատան առջև զորակցական հավաք է կազմակերպում

ՀՅԴ Գերագույն Մարմնի քարոզչական և հանրային կապերի հանձնախումբը Հայաստանում Հունաստանի Հանրապետության դեսպանության առջև կազմակերպում է զորակցական հավաք: «Հարգելի՛ հայրենակիցներ, բարեկամ Հունաստանին պատուհասած անտառային հրդեհների ողբերգական հետևանքներին անտարբեր չմնալով՝ առաջարկում ենք այսօր երեկոյան՝ 18:15-ին հավաքվել ՀՀ-ում Հունաստանի դեսպանատան մոտ՝ հարգելու զոհերի հիշատակը և բարոյական աջակցություն հայտնելու հույն ժողովրդին»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՅԴ-ն ցավակցություն է հայտնում Հունաստանին

ՀՅԴ Հայաստանի կազմակերպությունը խորապես ցավակցում է եղբայրական հույն ժողովրդին՝ Աթենքի մերձակայքում հրդեհների պատճառած անդառնալի մարդկային կորուստների և վնասների կապակցությամբ, իր վշտակցությունն ու զորակցությունն է հայտնում նաև զոհերի հարազատներին: Լիահույս ենք, որ հույն ժողովուրդը կհաղթահարի այս ծանր փորձությունը։ ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմին 25 հուլիս 2018