Հ.Յ.Դ. Հայաստան

ՀՅԴ-ն համարժեք պատիժ է պահանջում իշխանություններից

ՀՅԴ Երեւանի մարզային կոմիտեն տարածել է ՀՅԴ Երեւանի մարզային ժողովի հայտարարությունը, որում դատապարտում է կենտրոնական ռազմական հոսպիտալի բժիշկ Վահե Ավետյանի մահվան պատճառ դարձած հանցագործությունը: Հայտարարությունում ասված է. «Հունիսի 17-ին «Հարսնաքար» ռեստորանային համալիրում դաժան եւ անմարդկային հաշվեհարդարի արդյունքում սպանված ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալի ԼՕՌ բաժանմունքի պետ, մայոր Վահե Ավետյանի մահը գույժը ահազանգ եւ ապտակ…

«Թալանողները կառավարությունից ուժեղ են»

– Ձեր ելույթում հայտարարեցիք, թե նախընտրական շրջանում իշխանություններն անվճար ջուր են տվել գյուղացիներին` որպես ընտրակաշառք: Այդ պատճառով էլ այսօր հանրապետության ջրամբարների մեծ մասը դատարկ են, ու այժմ Սեւանա լճից ոռոգման նպատակով պետք է կրկնակի չափով ջուր բաց թողնել: Դուք նման տեղեկություններ ունե՞ք: – Ես ունեմ տվյալներ, որոնք ապացույցներ չեն: Թալինի շրջանի Պարտիզակ գյուղի բնակիչներն ասում…

Երկիր Մեդիայի «Երկրի հարցը» հաղորդաշարի հյուրն են՝ Մարիա Թիթիզյանը եւ Քրիստոֆ Զոփելը

Ինչպես և սպասվում էր, 2012 թ.-ի հունիսի 11-ին Հրայր Մարուխյան Հիմնադրամը Ֆրիդրիխ Էբբերտ Հիմնադրամի աջակցությամբ հանրությանը ներկայացրեց «Տնտեսությունը և սոցիալ-դեմոկրատիան» ընթերցագիրք 2-ի թարգմանությունը, ինչի առիթով Գերմանիայից Հայաստան էր ժամանել տնտեսագետ, պրոֆեսոր Քրիստոֆ Զոփելը: ՀՄՀ-ի տնօրեն` Մարիա Թիթիզյանի և Քրիստոֆ Զոփելի հարցազրույցը «Երկրի հարցը» հաղորդաշարում:

Հանդիպում ԵՄ հանձնակատարի հետ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչները հանդիպել են Եվրոպական Միության ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ:Կարծիքներ փոխանակվեցին ներքաղաքական որոշ զարգացումների, ինչպես նաեւ ՀՀ իրավական դաշտում օրենսդրական բարեփոխումների հարցում` Եվրոպական հարեւանության քաղաքականության եւ Արեւելյան գործընկերության շրջանակներում Եվրոպական Միության մոտեցումների վերաբերյալ։ Քննարկումների ժամանակ արծարծվեց ընտրական օրենսգրքում փոփոխությունների բովանդակությունն ու ընթացքը։ ՀՅԴ-ի կողմից հանդիպմանը մասնակցեցին ՀՅԴ…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Առաջիկա նախագահական ընտրությունները վճռորոշ նշանակություն ունեն մեր պետականության համար: Ցանկացած ընտրության ժամանակ քաղաքական մթնոլորտի որոշակի շիկացումը, հասարակական բեւեռացումները բնական ու անխուսափելի են, սակայն անթույլատրելի է, երբ նախընտրական պայքարը դուրս է գալիս քաղաքակիրթ վարքի շրջանակներից: Ցավով պետք է արձանագրենք, որ նախընտրական մրցապայքարը Հայաստանում այսօր հենց այդպիսին է: Նախագահական ընտրարշավի սկզբում նկատելի՝ անառողջ մրցապայքարի միտումները օրեցօր նոր…