Հ.Յ.Դ. Հայաստան

Մամուլի հաղորդագրություն

ՀՅ Դաշնակցության Երևանի «Կոմիտաս» կոմիտեությունն ու Հայաստանի ազգային արխիվը մայիսի 25-ին` ժամը 15:00-ին, կազմակերպում են բացառիկ փաստաթղթերի ցուցանդես՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյակին։ Ցուցահանդեսը կբացվի Հակոբ Պարոնյանի անվան թատրոնի շենքում եւ կգործի մինչև մայիսի 30-ը, այցելության ժամերը` 12:00-18:00։ Բանախոսեր՝ ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյան, Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյան: ՀՅԴ հանրային կապերի գրասենյակ 24.05.2018

«Ազգ-բանակ» գաղափարը մեր ժողովրդի համար շատ կարեւոր է

Նիկոլ Փաշինյանի կառավարության նորանշանակ անդամներից ոմանք ի պաշտոնե մեկնարկեցին իրենց աշխատանքային գործունեությունը` հանդես գալով, ո՛չ ավել, ո՛չ պակաս, ապազգային դիրքերից: Նախ ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը «Սովորողների ռազմահայրենասիրական դաստիարակության ռազմավարության» նախագիծը հետ կանչեց` հայտարարելով, որ նման վերնագրով հայեցակարգեր չպետք է լինեն: Ապա անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նշեց, որ միշտ շատ վատ է վերաբերվել «Ազգ-բանակ»…

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի հարցերը՝ կառավարությանը

Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը նախ նշեց, որ մի քանի օր հետո նշելու ենք Առաջին հանրապետության 100-ամյակը, ապա ընդգծեց, որ սա առիթ է, որպեսզի վերհիշենք մեր պատմության, Առաջին հանրապետության կերտողներին: «Առիթ է` վերլուծելու նրանց կյանքը, գործունեությունը: Հատկապես` խորհրդարանական այս ձևը, որ այսօր կա, ուներ նաև Առաջին հանրապետությունը: Սա լավագույն առիթ…

Հայաստանի Հանրապետության 100-ամյակին ընդառաջ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի անդամ Արթուր Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայաստանի Հանրապետության 100 ամյակին ընդառաջ. ——————————————— Պատկերացնելու համար, թե ինչպիսի պայմաններում է սկսել աշխատել և առաջնային ինչ խնդիրներ է իր առջև դրել Հայաստանի առաջին կառավարությունը, կարդանք Հայաստանի Խորհրդի երկրորդ նիստում, 1918թվ. օգոսոստոսի 3-ին, վարչապետ Քաջազնունու կողմից ընթերցված կառավարական Հայտարարությունը. «Բացառիկ ծանր պայմանների մեջ…

Արթուր Խաչատրյանն ընդունել է Հայաստանում ՎԶԵԲ-ի ղեկավարին

Մայիսի 23-ին ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հանդիպեց Հայաստանում Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) ղեկավար Դմիտրի Գվինդաձեի հետ։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Անդրանիկ Պետրոսյանը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Հայաստանում ՎԶԵԲ-ի ռազմավարությունը եւ առաջնահերթությունները, 2018-2019թթ. ծրագրերը։ Նախարար Արթուր Խաչատրյանը տեղեկացրեց, որ ներկայումս ավարտման փուլում է ոլորտի…

Քննարկվել են Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ համագործակցության հարցերը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը նախօրեին հանդիպում է ունեցել Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ներկայացուցիչների հետ՝ ընթացիկ գործունեությունը և համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանը, ՊԳԿ-ի փորձագետներ, նախարարության այլ պատասխանատուներ: Ողջունելով հյուրերին՝ նախարար Արթուր Խաչատրյանը կարևորել է ՊԳԿ-ի աջակցությամբ գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերը՝ վստահություն հայտնելով, որ…

Առաջին հանրապետության տարեդարձը մեզ պիտի կրկին խորհելու առիթ տա

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Առաքելյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին… «Հայ ժողովրդի պատմության մեջ մայիսի 28-ը մեր գոյության ու հավերժության վկայագիրն է: Մայիսի 28-ով փաստագրվեց Հայոց առաջին անկախ հանրապետության ծնունդը, որը և կանխատեսեց հայ ժողովրդի ապագան: Ճիշտ է, որ Առաջին անկախ հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, սակայն նրա գոյության փաստն արդեն ապացույց էր հայ ազգի ազատ…

Կանայք պարտավոր են փոխել որոշումների կայացման մշակույթը

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին. «Սիրելի’ հայ ժողովուրդ: Մեր երկիրն այսօր սկսել է մասնակցային ժողովրդավարության ամրապնդման կարևոր փուլ: Մենք անընդհատ խոսում ենք երկրում սոցիալական արդարության կայացման անհրաժեշտության մասին, բայց սոցիալական արդարության կայացում, մասնակցային ժողովրդավարության ամրապնդում հնարավոր չէ առանց որոշումների կայացման բոլոր մակարդակներում կանանց բավարար ներկայացվածության: Իսկ ինչ ունենք այսօր. նախարարների,…

Գյուղատնտեսությունը ազգային անվտանգության խնդիր է

Գյուղատնտեսությանը չի կարելի վերաբերվել որպես հասարակ ագրոբիզնեսի, դա ազգային անվտանգության, պարենային անվտանգության խնդիր է։ Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է գյուղատնտեսության նորանշանակ նախարար Արթուր Խաչատրյանը։ Նա նշել է, որ չնայած յոթ օր է՝ ինչ նախարար է, սակայն ոլորտի հետ ինտենսիվ առնչվել է թե փոխնախարար, թե Շիրակի մարզպետ եղած ժամանակ։…

Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Միջազգային ֆինանասկան կորպորացիայի ներկայացուցիչների հետ

Մայիսի 21-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասկան կորպորացիայի /IFC/ ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են IFC-ի կողմից Հայաստանում իրականացվելիք ներդրումային միջավայրի բարեփոխումների եռամյա ծրագրին վերաբերող հարցեր։ Նախարար Մինասյանը ներկայացրել է երեք հիմնական ուղղություններով՝ ներդրումային քաղաքականության, ագրո և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն ու սպասելիքները,…