Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Միջազգային ֆինանասկան կորպորացիայի ներկայացուցիչների հետ

Մայիսի 21-ին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպում է ունեցել Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանասկան կորպորացիայի /IFC/ ներկայացուցիչների հետ:

Հանդիպմանը քննարկվել են IFC-ի կողմից Հայաստանում իրականացվելիք ներդրումային միջավայրի բարեփոխումների եռամյա ծրագրին վերաբերող հարցեր։

Նախարար Մինասյանը ներկայացրել է երեք հիմնական ուղղություններով՝ ներդրումային քաղաքականության, ագրո և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն ու սպասելիքները, նշելով, որ քաղաքական նոր իրողությունների պայմաններում նոր թափով ու եռանդով են իրականացնելու բոլոր աշխատաքները։ Նախարարը շեշտադրել է մասնագիտական կարողությունների զարգացման անհրաժեշտությունը բիզնես ծրագրերի մշակման գործում, ինչը հնարավորություն կտա տնտեսական ներուժը վերածել կոնկրետ ծրագրերի։ Այս համատեքստում նշվել է դասընթացավարների ծրագրի անհրաժեշտության, պետական մարմինների կարողությունների գնահատման, միջգերատեսչական փոխգործակցության կարևորության մասին ու տնտեսական լավագույն լուծումների համար հարցերի դիտարկումն ամբողջականության մեջ։

Մտքեր են փոխանակվել ներդրումների խթանման օրենսդրական կարգավորման, ագրոոլորտի մրցակցության բարձրացման, այդ թվում՝ արտահանման խթանման և նոր շուկաների բացահայտման, ինչպես նաև Հայաստանի զբոսաշրջային գրավչության և Հայաստանի զբոսաշրջության զարգացման, ինչպես նաև «Բիզնես Արմենիա» հիմնադրամների հետ համագործակցության մասին:

IFC-ի ներկայացուցիչները տեղեկացրել են համագործակցության ընդլայնման հնարավորության մասին, ինչին ի պատասխան, նախարարը վստահեցրել է, որ գերատեսչությունը պատրաստ է համարձակ քայլերի իրականացմանը, որը նոր շունչ կհաղորդի համատեղ աշխատանքին։

mineconomy.am

Տպել Տպել