Հ.Յ.Դ. Հայաստան

Դաշնակցությունը հստակ իր ուղեգծի վրա է

Ժողովրդական շարժումը, դրա առաջացման պատճառներն ու հետևանքները, հնարավոր ելքերը՝ այս հարցերի շուրջ լրագրողների հետ հանդիպման ժամանակ զրուցեց ՀՅԳ ԳՄ անդամ Արթուր Եղիազարյանը: Նրա խոսքով՝ երկրում առաջացել է նոր իրավիճակ՝ կապված ժողովրդական շարժման հետ. տարիներով կուտակված էին բազմաթիվ խնդիրներ, որը բնականորեն ժողովրդի մոտ առաջացրել էր դժգոհություն և իր հանգուցալուծումը տեղի ունեցավ ժողովրդական շարժման բռնկումով՝ Նիկոլ Փաշինյանի…

Արծվիկ Մինասյանը՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, Արծվիկ Մինասյանը նշանակվել է տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Հրամանագրում նշված է․ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արծվիկ Մինասյանին նշանակել տնտեսական զարգացման և ներդրումների նախարար»:

Արթուր Խաչատրյանը՝ գյուղատնտեսության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով, Արթուր Խաչատրյանը դաշնակցության քվոտայով նշանակվեց ՀՀ գյուղատնտեսության նախարար։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Արթուր Խաչատրյանին նշանակել գյուղատնտեսության նախարար»։

Դաշնակցական երկու նախարարներ կնշանակվեն

Հայ Հեղափոխական Դաշնակցությունը նոր ձևավորված կառավարությունում երկու նախարարի պորտֆելների վերաբերյալ քաղաքական պայմանավորվածություն է ձեռք բերել: Այս մասին հայտնել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նրա խոսքով` ՀՀ բնապահպանության նախկին նախարար Արծվիկ Մինասյանը կնշանակվի ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար, իսկ Շիրակի նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանը կզբաղեցնի ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնը:

Դաշնակցությունը վերաարժեւորում է անելիքները

Համաժողովրդական շարժումը, երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները փորձություն էին քաղաքական ուժերի համար: Այդ փորձությունն, ըստ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի, Դաշնակցությունն արժանապատվորեն է հաղթահարել: Ստեղծված իրավիճակում կուսակցության ներսում չէին կարող նաեւ տարակարծություններ չլինել: Ժողովրդական շարժման սկզբից էլ Դաշնակցությունն արձանագրել էր՝ երկրում առկա է խորքային եւ որակական փոփոխությունների հստակ համաժողովրդական պահանջ: Դա բավարարելու ու…

Բոլոր քաղաքական ուժերը պետք է հավասար մրցակցային պայմաններ ունենան ընտրություններին մասնակցելու համար

«Ամբողջ խնդիրն այն է, թե արտահերթ ընտրություններն ինչ ժամկետում է հնարավոր կազմակերպել։ Կարծում եմ, որ ժամկետների հարցը հավելյալ քննարկման առարկա պետք է դառնա քաղաքական ուժերի կողմից, որովհետև բազմաթիվ հարցեր կան, որոնց պատասխանները հստակ պետք է տրվեն և, ըստ այդմ, ժամանակացույցը ձևավորվի»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ խոսելով վարչապետի ընտրությունից հետո…

Դաշնակցությունը դաշնակցություն է, որոշումը` որոշում. ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյան

— Քիչ առաջ հաղորդագրություն տարածվեց, որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն քննելով Աղվան Վարդանյանի հարցը` հեռացման որոշում է կայացրել։ Այս կապակցությամբ խնդրում ենք Ձեր մեկնաբանությունը։ — Այո, ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն կարգապահական տնօրինում է կատարել՝ Աղվան Վարդանյանին հեռացնելով կուսակցության շարքերից, իսկ ավելի վաղ, ինչպես գիտեք, պահանջել էինք վայր դնել պատգամավորական մանդատը։ Անժխտելի է, որ Աղվան Վարդանյանը երկար տարիներ…

Հավատում եմ մեր երկրի հզորացմանը, հավատում եմ Շիրակի մարզի ծաղկմանը

Շիրակի արդեն նախկին մարզպետ Արթուր Խաչատրյանն այսօր հրաժեշտի ասուլիս է անցկացրել լրատվամիջոցների հետ, մինչ լրագրողների հարցերին պատասխանելը մարզպետն հանդես է եկել հրաժեշտի ուղերձով. Հարգելի ու իմ շատ սիրելի շիրակցիներ, Այսօր Հայաստանի Հանրապետության կառավարությունն ընդունեց դեռևս ապրիլի 26-ին ներկայացրած իմ հրաժարականը, այսօր ես վայր եմ դնում ՀՀ Շիրակի մարզպետի պարտականությունները: Պարտականություններ, որ իրականացրել եմ առաջնորդվելով բարոյականության,…

ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի հրաժեշտի ուղերձը

Սիրելի´ գործընկերներ, Արագածոտնի մարզի հարգարժա´ն բնակիչներ, Աստծո կամոք և Հ.Յ. Դաշնակցության վստահության շնորհիվ տասը ամիս առաջ պատիվ ունեցա ստանձնելու Արագածոտնի մարզի ղեկավարի պատվաբեր, միևնույն ժամանակ պարտավորեցնող պաշտոնը: Պաշտոնավարման այս տասը ամիսների ընթացքում ամենօրյա հետևողական և համառ աշխատանքի շնորհիվ փորձել եմ լուծել իմ` որպես մարզի ղեկավարի և մարզի զավակի առջև ծառացած խնդիրները, իմ աշխատանքով հարթել եղած…

Պետք է իրականացնել խաղաղ հանգուցալուծման ներքաղաքական գործընթաց

Այսօր ԱԺ հատուկ նիստում, ուր քննարկվում էր ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի ընտրության հարցը, ՀՅԴ խմբակցության անունից ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը. «Մեր դիրքորոշման նպատակը հստակ է՝ հասնել այնպիսի հանգուցալուծման, որից կշահի մեր ողջ ժողովուրդը Հայատանում, Արցախում և Սփյուռքում: Մեր ժողովրդի և քաղաքական ուժերի հասունության և իմաստնության փորձություն է սա: Դեռևս Սերժ Սարգսյանի…