Հ.Յ.Դ. Հայաստան

Հեշտ չէր ասել` Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնից հրաժարվելու քայլը որակում է որպես պետական պատասխանատվություն ունեցող գործչի արարք: «Արմենպրես»-ի հետ զրույցում Վարդանյանն ընդգծեց, որ Սերժ Սարգսյանի այս քայլով երկրում կստեղծվի համախմբվածություն և հայտարարված խնդիրները կլուծվեն: «Սերժ Սարգսյանի քայլը գնահատում եմ իբրև պետական պատասխանատվություն ունեցող մարդու արարք, շատ քչերը կկարողանային նման քայլ…

Լեւոն Մկրտչյանը եւ Արծվիկ Մինասյանը վերանշանակվել են

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով Լևոն Մկրտչյանը նշանակվել է կրթության և գիտության, իսկ Արծվիկ Մինասյանը բանպահպանության նախարար: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:

Առանց ԶԼՄ-ների հնարավոր կլիներ հստակ պայմանավորվածություն ձեռք բերել

Երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ: Նման համոզմունք հայտնեց Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ «Արմենպրես»-ի հետ զրույցում: Նրա խոսքով՝ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հնարավոր է կարողանային մեխանիզմներ գտնել՝ այս իրավիճակից դուրս գալու համար: «Կարծում եմ երկխոսություն և բանակցություն չէր կարող կայանալ ԶԼՄ-ների ներկայությամբ: Շատ…

Հաղորդագրություն

Բանակցային հարթակ ձևավորելու նախաձեռնության շրջանակներում այսօր ՀՅԴ ներկայացուցիչները առանձնաբար հանդիպումներ են ունեցել «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի, ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի և ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Քննարկվել են ստեղծված իրավիճակից քաղաքական ելք գտնելու, բախումներից զերծ մնալու, ժողովրդային շարժումն արդյունավորելու և երկխոսության ճանապարհով հանգուցալուծման հասնելու հնարավորությունը: ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակ 21.04.2018 թ

ՀՅԴ-ն պատրաստ է ցանկացած հանգուցալուծման

Դաշնակցությունը, մտահոգված վերջին օրերին Երեւանում ու երկրում տեղի ունեցող իրադարձություններով, որոշել է հայտարարություն տարածել՝ դրանով փորձելով մատնանշել ելքը։ Այդ ելքն ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը տեսնում է Սերժ Սարգսյանի՝ վարչապետի պաշտոնից ու, առհասարակ, իշխանությունից հեռանալու մեջ, մինչեռ ՀՅԴ-ի հայտարարության մեջ խոսվում է երկխոսություն սկսելու մասին։ ՀՅԴ-ն կոչ է անում խորհրդարանական ուժերին, «ՀՀ նորընտիր նախագահի…

Խոհեմությունը թելադրում է բանակցել՝ առանց վերջնագրերի ու նախապայմանների

Ողջունում ենք վարչապետի կոչը՝ անհապաղ երկխոսություն և բանակցություններ սկսելու վերաբերյալ. դա Դաշնակցության առաջադրած ճանապարհին համահունչ է: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանն՝ անդրադառնալով վարչապետի հայտարարությանը: Հիշեցնենք, որ վարչապետը հայտարարությամբ է հանդես եկել, որում նշված է, որ խորապես մտահոգված է ծավալվող ներքաղաքական զարգացումներով եւ անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով՝ կոչ…

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարությունը

Վերջին օրերին մեր երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերը, հանրահավաքները համակարգային փոփոխություների, որակական, խորքային բարեփոխումների հանրային պահանջի վկայությունն են: Քաղաքացիական ակտիվությունը երկրի զարգացման և ժողովրդավարության կարևորագույն գրավականն է: Սակայն առճակատման տանող դիմակայությունը փակուղի է և կարող է պառակտել համազգային մեր ներուժը։ Ամենքս ներկա գործընթացը արդյունավորելու, լուծումներ գտնելու հրամայականի առջև ենք: Ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը պետք է լինի…

Աշխատանքային խորհրդակցություն՝ մարզպետի մոտ

Ապրիլի 18-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ հրավիրվեց աշխատանքային հերթական խորհրդակցությունը՝ մարզպետի տեղակալի, աշխատակազմի ղեկավարի, մարզպետի խորհրդականի եւ օգնականի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Ամփոփվեց կառավարության, նախարարությունների, այլ հաստատությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մասնավորապես խոսք գնաց ազոտական պարարտանյութի եւ սերմացուների տրամադրման, ֆրանկոֆոն պետությունների 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված միջոցառման մասնակցության, Մայիսյան հերոսամարտի 100-ամյակի միջոցառումների ժամանակացույցի, եռամսյակային հաշվետվությունների…

Մեր հարցերը մեր երկրում պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով

«Մեր հարցերը մեր երկրում պետք է լուծել քաղաքակիրթ ճանապարհով»,- անդրադառնալով այս օրերին Երեւանում ընթացող ցույցերին՝ հայտարարել է ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը: Նրա խոսքով՝ անվիճելի է, որ Հայաստանում յուրաքանչյուր քաղաքացի Սահմանադրությամբ իրեն վերապահված իրավունքների շրջանակում ազատ է իր կարծիքն ու տեսակետը հայտնել ցանկացած հարցի հետ կապված: Ժողովրդավարության պահանջն է, որ յուրաքանչյուրն արտահայտվելու և լսված…

ԿԳՆ. Զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից

Նկատի ունենալով վերջին օրերին տեղի ունեցող իրադարձություններին դպրոցահասակ երեխաների և դեռահասների ներգրավման հրապարակային կոչերը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը հորդորում է քաղաքական ուժերին, հասարակական նախաձեռնություններին և անհատներին` զերծ մնալ զանգվածային միջոցառումներին դեռահասներին մասնակից դարձնելու փորձերից: Միաժամանակ, կոչ ենք անում ծնողներին, հաշվի առնելով դպրոցահասակների անվտանգության խնդիրը և տարիքային առանձնահատկություններին բնորոշ զգացմունքայնությունը, դրսևորել հետևողականություն և համագործակցելով ուսումնական…