
Փետրվարի 14-ին Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացած խորհրդակցությանը քննարկվեցին աշխատանքային ընթացիկ հարցեր: Ստորաբաժանումների ղեկավարները ներկայացրին կառավարության, պետական գերատեսչությունների կողմից ստացված հանձնարարությունների կատարման ընթացքը: Մասնավորապես անդրադարձ եղավ Մեծաձորի դպրոցի լուծարմանը: Նշվեց, որ գործընթացը բնականոն հունի մեջ է: Դպրոցի երկու աշակերտի՝ Վ. Բազմաբերդի դպրոց տեղափոխման համար հատկացվել է փոխադրամիջոց: Քննարկվեցին նաեւ հանրությանը հաշվետվություններ ներկայացնելու համար ժամանակացույց…















