
Հունվարի 17-ին մարզպետ Աշոտ Սիմոնյանի մոտ կայացավ աշխատանքային հերթական խորհրդակցությունը: Աշխատակազմի ղեկավար Հր. Գեւորգյանը ներկայացրեց կառավարության, պետական գերատեսչությունների, ինչպես նաեւ մարզպետի կողմից տրված հանձնարարականները: Դրանք, մասնավորապես, առնչվում էին խոշորացված համայնքներին վերաբերող մի շարք տեղեկատվությունների տրամադրմանը, համաֆինանսավորմանը, տնտեսական պլանների կազմմանը, մարզի զարգացման ծրագրի քննարկմանը, հանրակրթական դպրոցների կողմից ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանը եւ տարիֆիկացիաների կազմմանը, զբոսաշրջության զարգացման ծրագրի…














