
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 11-ին ընդունել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին: Հանդիպմանն արծարծվել են համապատասխան ոլորտներում Արցախի և Հայաստանի փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր:

Ախուրյանի Մոր և Մանկան Առողջության Կենտրոնը գործունեությունը սկսել է 1997 թվականից: Բարեգործական, շահույթ չհետապնդող առողջապահական այս հիմնարկությունը բժշկական ծառայություններ է մատուցում Ախուրյանի ու շրջակա 6 գյուղերի շուրջ 22հազար բնակչությանը: Ողջունելով հյուրերին ու շնորհավորելով բժշկական կենտրոնի անձնակազմին տոնական օրվա կապակցությամբ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց, որ Ախուրյանի Առողջության կենտրոնի ստեղծումը հայ հնագույն բարեսիրական կազմակերպություններից մեկի` Հայ…

Վարչապետը խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզում և ծանոթացել ֆերմերային տնտեսության ու շոկոլադի արտադրության ծրագրերին Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը նշել է, որ մարզում համախառն արդյունաբերական…

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) մշտական ներկյացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասին: Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ում ՄԱԿ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը, որոնք առնչվում են կրթության և գիտության ոլորտի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, ԿԳ նախարարը UNDP-ի ներկայացուցիչներին ներկայացրել է կրթության…

Երեկ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյան, լրագրողների հարցերին ի պատասխան, անդրադարձավ Հայաստանի առանց այն էլ սուղ անտառածածկ տարածքներին պատուհասած եւ դեռ տեղ-տեղ շարունակվող հրդեհներին։ -Կառավարությունն ամփոփե՞լ է այրված տարածքների բուսածածկույթին եւ կենդանական աշխարհին հասցված վնասի չափերը։ -Գնահատականը դեռ ամբողջական չէ։ Արտավանի եւ Խոսրովի անտառների մասով սպասում ենք մեր ամերիկացի գործընկերների մասնագիտական փորձաքննությանը. իրենք նաեւ աջակցում են…

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհուրդը հաստատել է օրակարգում ընդգրկված երկու հարցերը, ապա Լևոն Մկրտչյանը հասարակական խորհրդի անդամներին ներկայացրել է ԿԳՆ-ի կողմից վերջերս ազդարարված «Ուսուցիչ» նախաձեռնությունը: Նախարարի խոոսքով պայմանականորեն «Ուսուցիչ» անվանումը կրող ծրագիրը նպատակ…

«Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի գործունեության ժամկետը, որը լրանում է 2018 թվականի հունվարի 1-ին, երկարաձգվում է մինչ 2021 թվականը: 2014 թվականի դեկտեմբերին ընդունված օրենքի հիման վրա և դրա կիրարկումն ապահովելու նպատակով կառավարությունը փոփոխություններ կատարեց նախկինում ընդունված օրենքում, որը կներկայացվի Ազգային ժողով: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ սոցիալական աջակցության ծրագիրն…

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր տեղի է ունեցել «Համայնքների տարեկան աշխատանքային պլաններ» խորագրով աշխատաժողով, որին ներկա են գտնվել նախարար Դավիթ Լոքյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում ծրագրի» Հայաստանի թիմի ղեկավար Քաթրին Շեֆերը: Աշխատաժողովին մասնակցել են նաև նախարարության գործընկեր ԱՄՆ ՄԶԳ և Շվեյցարական կոնֆեդերացիայի զարգացման գործակալության ներկայացուցիչները, նախարարության…

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) Հարավային Կովկասի տարածաշրջանի գծով տնօրեն Մերսի Թեմբոնի ղեկավարած պատվիրակությանը, որի կազմում էր նաև ՀԲ հայաստանյան գրասենյակի նորանշանակ ղեկավար Սիլվի Բոսութղոյին: Ողջունելով ՀԲ ներկայացուցիչներին՝ ԿԳ նախարարը արդյունավետ աշխատանք է մաղթել հայաստանյան գրասենյակի նորանշանակ տնօրենին և հյուրերի խնդրանքով ներկայացրել ՀԲ աջակցությամբ իրականացվող կրթական ծրագրերը: ԿԳ…

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային այցով Գյումրիում էր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարության անդամները սեպտեմբերի մեկին այցելել են Գյումրի: Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Շիրակի մարզպետարանում: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշել է,…