Ելոյթներ

Հրանտ Մարգարյան. Հայ Դատը ամենքինս է, պայքարն` ընդհանուր

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Փարիզի հավաքին Վեհափառ Տեր, Հարգելի եւ սիրելի հյուրեր, Բարեկամներ, Ընկերներ, Չորս տարի առաջ, Ժնեւի մեջ, այսպիսի մեկ միջոցառումով նոր թափ ու կազմակերպվածություն հաղորդեցինք Եվրոպայում Հայ Դատի աշխատանքներին։ Չորս տարի առաջ, այդ միջոցառման ավարտին, մենք հայտարարեցինք, թէ առաջին քայլն ենք անում մեծ ճանապարհի։ Այժմ, չորս տարի անց, Հայ Դատի գծով…

Հրատ Մարգարյան. Հայ ժողովուրդը մեկ նպատակի եւ թիրախի հարվածող հավաքական ուժ է

Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարյանի խոսքը Հ.Յ.Դաշնակցության 114-ամյակին նվիրված Լոս Անջելեսում հրավիրված հանդիսությանը Հայաստանի Հանրապետության մեծարգո պրն. հյուպատոս, Սրբազան եւ հոգեւոր հայրեր, Սիրելի հայրենակիցներ, Ընկերներ, Թույլ տվեք նախ շնորհավորել Ձեզ անցած Ամանորի եւ Սուրբ Ծննդի կապակցությամբ, ցանկալ, որ 2005 թվականը լինի երջանկության եւ հաջողությունների տարի։ Ուրախ եմ, որ առիթ ունեմ հանդես գալու նման հարգարժան…

Հրանտ Մարգարեան.Արդարութիւնը վիրաւոր է Հայաստանում

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը Մոնթրէալին մէջ գումարուած Հայաստանի անկախութեան տարեդարձի առիթով Ամէն անգամ որ մենք Մայիս 28-ի անկախութեան մասին ենք խօսում, ես ակամայ յիշում եմ մեր ազատագրական պայքարի ամենապայծառ դէմքերից մէկին՝ Գէորգ Չաւուշի մէկ արտայայտութիւնը, որ ասում էր. «Թող մարեն աչերս, միայն թէ ծագէր Հայաստանի անկախութեան արեւը»: Այս արտայայտութիւնը Գէորգ Չաւուշինն է,…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը ՀՅԴ 29-րդ Ընդհանուր ժողովին

Մեծարգո հյուրեր, Սիրելի ընկերներ, Իբրեւ սկիզբ մի խոստովանություն: Երբ այս ելույթն է գրում, վերջում անդրադարձա ուշագրավ մի իրողության: Հատկապես անցնող տարիներին այնքան բազմաշերտ, բազմաբեւեռ է մեր կուսակցության գործունեությունը, այնքան շատ են Հայաստանին ու հայությանը հուզող խնդիրները, որոնց հանդեպ պետք է դիրքորոշվենք, մի խոսքով` այնքան շատ են կոնկրետ գործերը, որ ծրագրային նպատակներին, գաղափարական արժեքներին վերադառնալու, դրանք…

Հրանտ Մարգարյան. Մաքուր ենք, այդ պատճառով ուժեղ ենք

Հրանտ Մարգարյանի խոսքը Հ.Յ.Դ. նախընտրական ակտիվի հանդիպմանը: Հայաստանում մենք սկսեցինք գործել իբրեւ կուսակցություն եւ մեր շուրջը համախմբեցինք մարդկանց ու գործեցինք այնտեղ, որտեղ ավելի շատ պաշտպանության կարիք կար։ Դա Արցախն էր։ Մենք պայքարեցինք նաեւ Հայաստանում ազգային գաղափարախոսությունը տարածելով եւ նոր քաղաքական ուղի բացելով։ Մենք հալածվեցինք եւ զրկվեցինք ամեն ինչից, բայց երբեք չփոխեցինք մեր սկզբունքայնությունը, չկորցրեցինք մեր…

Հրանտ Մարգարյան. Դաշնակցության ուժի սնման միակ աղբյուրը հայ ժողովուրդն է

Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Սիդնեյում հրավիրված կուսակցության 112-ամյակին նվիրված հանդիսությանը: Սիրելի՛ հայրենակիցներ, Հ.Յ.Դաշնակցության 112-ամյակի տոնն է այսօր: Հերթական հաշվետվության օր է: Մենք հաշվետու ենք երեք տասնյակից ավելի երկրներում ապրող մեր ժողովրդի եւ նրա առանձին հատվածների առջեւ: Հաշվետու ենք՝ մեր ստանձնած պարտավորությունների կատարման, մեր հայտարարած նպատակներին եւ սկզբունքներին հարազատ մնալու եւ գործելու համար: Դաշնակցությունը…

Հրանտ Մարգարյան. Հայոց պետականութիւնը ամենազօրեղ գրաւականն է մեր համազգային իղձերի իրականացման համար:

Ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը Արեւելեան Ամերիկայում հրավիրուած Հ.Յ.Դ. 111անեակին նուիրուած հանդիսութեանը Սիրելի հայրենակիցներ,Սիրելի՛ ընկերներ, Հ.Յ.Դ. 110ամեակին նուիրուած իմ խօսքը ես աւարտեցի պարզ ձեւակերպումով՝ մենք շատ գործ ունենք։ Այսօր եւս կրկնում եմ նոյնը՝ ի տես մեր անկախ պետականութեան, մեր ժողովրդի Հայրենի եւ Արտերկրի հատուածների առջեւ ծառացած խնդիրների, ի տես աշխարհում ու մեր տարածաշրջանում ընթացող զարգացումների, ի…

Հրանտ Մարգարյան. Դաշնակցության համար գերագույն արժեք է քաղաքական ուժի պատասխանատվության գիտակցությունը իր երկրի ու ժողովրդի առջև:

Հ.Յ.Դ. Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի խոսքը Երեւանում հրավիրված Հ.Յ.Դ. 110-ամյակին նվիրված հանդիսությանը Սիրելի ժողովուրդ, Ավանդույթ է՝ տասնամյակներով կայուն ավանդույթ. յուրաքանչյուր տարվա մեջ մի օր մեր կազմակերպությունը տարբեր երկրներում Դաշնակցության օրն է նշում: Բնականաբար՝ ոչ իբրև ինքնագովերգում, ինքնափառաբանում, այլ սթափ ու զգոն հայացքով անցյալը քննելու, առաջին հերթին չարածը տեսնելու, սխալները գիտակցելու, անելիքները ճշգրտելու, առաջ ընթանալու մե՛ր…

Հրանտ Մարգարյան. Ազատութեան, արդարութեան, հայրենիքի ազատագրութեան համար մղուող մեր պայքարը սրբազան պայքար է

Հ.Յ.Դ. Բիւրոյի ներկայացուցիչ ընկ. Հրանտ Մարգարեանի խօսքը` արտասանուած Լոս Անջելոսում Հ.Յ.Դ.110-ամեակի առթիւ Սիրելի ժողովուրդ, Մէկ դար եւ տասը տարուայ մաքառումի, պայքարի, պարտութիւնների եւ յաղթանակների պատմութեան պատասխանատուութեամբ, հպարտութեամբ, չցուցադրուող համեստութեամբ ու պարտաւորուածութեամբ՝ ձեզ ենք ներկայանում այսօր Հ.Յ.Դ. 110ամեակի այս տօնախմբութեանը: Մէկ դար եւ տասը տարիների պատմութեամբ ձեզ ենք ներկայանում հայ ժողովրդի ու Հայաստանի անվտանգութեան եւ ազատութեան,…

Դրոյի աճիւնը յանձնուեց հայրենի հողին

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարեանի խոսքը արտասանուած Մայիսի 28ին, Ապարանի Յուշահամալիրում հանդիսաւոր արարողութեան պահին Ազգի եւ Հայրենիքի մեծ նուիրեալի, հայոց նորագոյն պատմութեան ամէնից առինքնող հերոսական դէմքերից՝ ԴՐՕի աճիւնները հայրենի հողին յանձնելու պատմական պահն է հաւաքել բոլորիս այստեղ։ Պահը նշանակալից ու մեծախորհուրդ է, որովհետեւ ԴՐՕն տուն է վերադառնում ոչ միայն որպէս սրբազան աճիւն, այլեւ՝ որպէս տասնամեակների…