
Սիրիայի խորհրդարանի հայ պատգամավորներ Նորա Արիսյանը և Ժիրայր Ռեիսյանը, ինչպես նաև Դամասկոսի հայոց թեմի առաջնորդ Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը հունվարի 30-ին մասնակցել են Սոչիում Սիրիական ազգային երկխոսության կոնգրեսի աշխատանքներին: Այս մասին նրանք գրառում են կատարել սոցիալական ցանցում: Կոնգրեսն անցկացվել է «Խաղաղություն Սիրիայի ժողովրդին» կարգախոսի ներքո: Մասնակիցները համաձայնության են եկել սկսելու երկրի Սահմանադրության վերանայման աշխատանքը, որպեսզի երկրի…















