Լուրեր

Վեհափառները կը պահանջեն. Թուրքիայէն կը պահանջենք վերադարձնել հայկական բռնագրաուած եկեղեցիներն ու եկեղեցապատկան կալուածները

2015-ին հայ ժողովուրդը, Հայաստանի Հանրապետութեան, Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան եւ սփիւռքի ամբողջ տարածքին, պիտի նշէ Օսմանեան Թուրքիոյ կողմէ կազմակերպուած հայոց ցեղասպանութեան 100-ամեակը: 1915-իցեղասպանութեանը զոհ գացին աւելի քան մէկուկէս միլիոն հայեր, աքսորի ճամբուն վրայ վերապրած հայերը ապաստան գտան Արեւելեան Հայաստանի՝ ներկայիս Հայաստանի Հանրապետութեան, Սուրիոյ, Լիբանանի եւ այլ արաբական երկիրներու մէջ ու աշխարհի տարբեր պետութիւններու մօտ: Անհատական սեփական…

Այսօր Ազատության հրապարակից կմեկնարկի ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ

1999թ. առաջին անգամ տեղի ունեցավ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության կազմակերպած ջահերով երթը: Առաջին տարիներին երթի մասնակիցների թիվը չէր գերազանցում 1000-ը, սակայն այս տարի նախատեսվում է, որ երթի մասնակիցների թիվը կհասնի 12 000-ի: Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված ավանդական ջահերով երթը կմեկնարկի ապրիլի 23-ին` ժամը 18-ին, Արամ Խաչատրյանի արձանի մոտից: Մասնակիցները քայլերթով կշարժվեն մինչեւ Ծիծեռնակաբերդ։…

ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ են անում միանալ ջահերով ավանդական երթին

Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի նախաշեմին ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը հանդես են եկել հայտարարությամբ` Հայաստանի բոլոր երիտասարդներին հրավիրելով մասնակցել ջահերով ավանդական երթին: Հայտարարության տեքստը` ստորեւ: Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միությունը և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը 2013թ. ապրիլի 23-ին նախատեսում են կազմակերպել հանրային հավաք և ջահերով ավանդական երթը:…

ՀՅԴ Երիտասարդականի մասնակցութիւնը ԵԵԸԿ-ի համաշխարհային համագումարին

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակը տեղեկացնում է, որ թուականիս Մարտի 7-10-ին, Շուեդիայում տեղի ունեցաւ Եւրոհամայնքի Երիտասարդ Ընկերվարականների կազմաեկերպութեան* Համաշխարհային համագումարը։ ՀՅԴ Երիտասարդականը ԵԵԸԿ-ի անդամ է` դիտրոդի կարգավիճակով։ Համագումարին ՀՅԴ Երիտասարդականը մասնակցեց երկու հոգանոց պատուիրակութեամբ` Ազատուհի Սիմոնեան (Հայաստան) և Արէն Կերտեչեան (Ֆրանսիա)։ Համագումարին իր ողջոյնի տեսաուղերձն է յղել Եւրոպայի ընկերվարականների կուսակցութեան (PES) Նախագահ Սերգէյ Ստանիշևը։ Քառօրեայ նիստերի…

Բողոքի Ցոյց Սաքրամենթօ Այցելող Ատրպէյճանցի Երեսփոխաններուն Դէմ

ՍԱՔՐԱՄԵՆԹՕ.- Նախաձեռնութեամբ Արեւմտեան Ամերիկայի ՀԵԴին, Երկուշաբթի, Մարտ 11ի երեկոյեան, բողոքի ցոյց մը տեղի ունեցաւ Սաքրամենթօ այցելող ատրպէյճանցի երեսփոխաններուն ու Ատրպէյճանի պետական քարիւղի ընկերութեան՝ «Սոքար»ի, ներկայացուցիչներուն կողմէ Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտ կատարուած պաշտօնական այցելութեան դէմ: ՀԵԴի եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գլխաւորութեամբ, ցուցարարները պահանջած են վերջ տալ Ատրպէյճանի իշխանութեանց կողմէ շարունակուող հակահայ արարքներուն եւ սպառնալիքներուն: Բողոքի հաւաքին…

Թուրքիայում հայ կանանց նկատմամբ բռնությունը չպետք է անուշադրության մատնվի

Հայ Յեղափոխական Դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը միանալով «Երիտասարդ դիվանագետների ակումբ» հասարակական կազմակերպության հայտարարությանը` դատապարտում է Թուրքիայում հայերի դեմ կատարվող բռնությունները և առաջարկում միանալ փետրվարի 11-ին կայանալիք երթին: Նախաձեռնությունը կոչ է անում երիտասարդությանը համախմբված միանալ նախաձեռնությանը` անտարբեր չմնալով դարեր շարունակ հայության նկատմամբ Թուրքիայի կողմից տարվող վայրագ քաղաքականությանը: ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում…

Դա կարող էր ձեռնտու լինել միայն հայ ժողովրդի թշնամիներին

ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձը խայտառակություն է որակել: Վահան Հովհաննիսյանը շեշտել է, որ անհապաղ պետք է բացահայտել այդ հանցագործությունը: ՀՅԴ Բյուրոյի անդամը նշել է, որ այդ հանցագործությունը կարող էր ձեռնտու լինել միայն ու Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի թշնամիներին, որովհետև դա երկրի վարկանիշի վրա ազդեղ երևույթ է:

Բողոքի երթ ուսանողության հարցերով. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուս. միությունը պահանջներ է ներկայացնում

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ուղերձ է հղել ուսանողությանը։ Ուղերձում նշվում է, որ ուսանողության խնդիրների հետ կապված միությունը բողոքի երթ է կազմակերպում և կոչ է անում միանալ իրենց։ «ՀՀ տարածքում գործող բուհերի ուսանողական խորհուրդներին և հասարակական միություններին, քաղաքական կազմակերպությունների երիտթևերին Հարգելի ուսանողներ, Ուսանողությանն առնչվող մի շարք խնդիրներ կան, որոնք տարիներ շարունակ լուծում չեն ստանում: Ելնելով…

Ջահերով երթ` դեպի Ծիծեռնակաբերդ

Այս տարի երթը մեկնարկեց ոչ թե «Ազատության», այլ նրա հարակից «Ֆրանսիայի հրապարակից»: Հազարավոր մարդիկ դրոշներով ու պաստառներով երթով շարժվեցին դեպի Ծիծեռնակաբերդ: Մինչ երթի մեկնարկը հավաքվածներին դիմեց ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը, նշելով, որ ջահերով երթը հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն է, իսկ կրակը մարմնավորում է հայ ժողովրդի ոգին եւ միասնականությունը, ինչպես նաեւ ժողովրդի հավերժական պայքարը: «Մենք…

Նաումը դեմ է ադրբեջանական փառատոնին

-Ադրբեջանը փորձում է իր հակահայկական քարոզչությամբ ազդել համաշխարհային հասարակական կարծիքի վրա – ադրբեջանական մտավորականության որեւէ ներկայացուցիչ չի դատապարտել իր երկրի հակահայ քաղաքականությունը, հակառակը’ ադրբեջանական մտավորականությունը բոլոր միջոցներով նպաստում է սեփական երիտասարդության մեջ հակահայկական հիստերիայի տարածմանը – ընդամենը մի քանի օր առաջ Իլհամ Ալիեվը Հայաստանը կոչում էր «ադրբեջանցիների պատմական հայրենիք» Այս պայմաններում Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոնի…