Պռոշյանում այսօր մեկնարկեց նախընտրական քարոզարշավը

proshyan1Այսօր սկսվում է հուլիսի 14-ին Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների պաշտոնական քարոզարշավը, որն ըստ Ընտրական օրենսգրքի կավարտվի ընտրությունից մեկ օր առաջ:

Նշենք, որ գրանցված թեկնածուները 4-ն են՝ ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ, ինքնաառաջադրված Ալեքսան Ալեքսանյանը, «Դելիկտ» ՍՊԸ-ի տնօրեն, անկուսակցական ինքնաառաջադրված Ցոլակ Գրիգորյանը, Հայաստանի Հանրապետական կուսակցությունից ինքնաառաջադրված Արթուր Մուրադյանը, «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցության անդամ, ինքնաառաջադրված Վովա Սահակյանը, ով Պռոշյանի համայնքի ղեկավարի տեղակալն է:

5-րդ թեկնածուն՝ անկուսակցական, ինքնաառաջադրված, Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը, ինքնաբացարկ է հայտնել:

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին անհայտ անձի կրակոցից սպանվել էր Պռոշյանի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանը:

Այսօր Պռոշյանի ՀՅԴ «Դրո Կանայան» կառույցն ի հիշատակ ապրիլի 2-ին սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի երեկոյան մոմավառություն է կազմակերպում:

ՀՅԴ Գերագույն մարմնից հայտնեցին, որ մոմավառության օրն ընտրած է հաշվի առնելով, որ այսօր լրանում է Հրաչ Մուրադյանի սպանության երրորդ ամիսը, և երեկ էլ, ըստ նրա անձնագրային տվյալների՝ սպանված գյուղապետի 50-ամյակն էր:

tert.am

Տպել Տպել