Կիմ Բակշին հանդիպել է Պոդոլսկի հայ համայնքի հետ

01.07.13-5242կիմ«Հայաստանը բարեկամների աչքերով» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ ճանաչված գրող և կինոդրամատուրգ Կիմ Բակշիի հանդիպումը մոսկվայամերձ Պոդոլսկի հայ համայնքի հետ, որը անցավ ոչ պաշտոնական, ջերմ ու մտերիմ մթնոլորտում:

Հանդիպման նախաձեռնող «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը նախ ներկաներին համառոտ ներկայացրեց հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ Կիմ Բակշիի քառասունամյա հայանվեր գործունեությունը, որով նա ռուս հասարակայնության լայն շերտերին է ներկայացնում հայկական քաղաքակրթական հարուստ ժառանգությունը:

Ապա խոսեց Կիմ Բակշիի հեղինակած «Արցախի հոգևոր գանձերը» գրքի ստեղծման ու դրա` ռուսաստանյան քաղաքական ու տեղեկատվական միջավայրում ունեցած նշանակության մասին:

01/07/2013
yerkirmedia.am

Տպել Տպել