Ճիշտ ճանապարհ չեն ընտրել

ԱղվանԿայքերից մեկը` 1in.am-ը գրել է, թե հնարավոր է` առաջիկայում Վազգեն Խաչիկյանի գործով հարցաքննվի նաեւ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը: «Այդ ընթացքում ՀՅԴ-ն կոալիցիայի անդամ էր, եւ Ա. Վարդանյանն էլ որոշ ժամանակ սոցապ նախարարն էր: Իսկ Սոցիալական ապահովության ծառայությունը, որն այդ ժամանակ ղեկավարում էր Վ. Խաչիկյանը, գտնվում է սոցիալական ապահովության նախարարության ենթակայության ներքո: Կարծիք կա, որ առանց Ա. Վարդանյանի կամ ընդհանրապես՝ նախարարների համաձայնության կամ նրանց բաժին հանելու դժվար թե Վ. Խաչիկյանը նման չարաշահումներ թույլ տար»,-գրել է վերոհիշյալ լրատվամիջոցը:

Հրապարակման իսկության շուրջ Yerkir.am-ը զրուցել է Աղվան Վարդանյանի հետ:

«Նախ` կեղծ հեղինակի այդ նյութում փաստական լիքը սխալներ կան:

Երկրորդ` ասել ու կրկնում եմ` ես հպարտ եմ, որ անկախ Հայաստանում ինձ վիճակվել է իբրեւ նախարար հինգ տարի կառավարել հսկայական այդ ոլորտը: Իմ աշխատանքի գնահատականը տվել եւ այսօր էլ տալիս են համակարգի ղեկավար-շարքային հազարավոր աշխատողներ, դա ինձ լիովին բավարարում է:

Երրորդ` ես, իհարկե, գիտեմ` որտեղից են իջեցվում այդ կարգի նյութերը, գիտեմ` ովքեր են նյարդայնանում իմ քաղաքական դիրքորոշումներից: Ոչինչ, կդիմանամ: Նրանք պետք է հասկանան` իրենք կորցնելու բան ունեն, ես` չէ:

Չորրորդ` բնականաբար, իբրեւ քաղաքացի պատրաստ եմ ուր որ հարկն է պատասխանել հնարավորի բոլոր մեղադրանքներին:

Հինգերորդ` որպես խորհուրդ` ցավում եմ, բայց ճիշտ ճանապարհ չեն ընտրել»,-մեզ հետ զրույցում հայտարարեց Աղվան Վարդանյանը:

yerkir.am

Տպել Տպել