Ահազանգ. Հալեպը հայտնվել է սնունդի, վառելիքի պաշարման մեջ

09.07.13-7032halepԴեռ նախօրեին, երբ հաղորդում էինք հալեպահայ համայնքի կրթական հաջողությունների մասին, այդ քաղաքում շարունակում էր տիրել լարված մթնոլորտ։ Հատկապես դժվարին կացություն է տիրում առօրյա խնդիրների լուծման, պարենամթերքի ապահովման գործում։ Պարզապես, հակառակ այդ ամենի, հալեպահայությունը շարունակում է կառչած մնալ իր ավանդույթներին։

Այսօր ուժգնանում է ահազանգը, որ սիրիական երբեմնի տնտեսական մայրաքաղաքը հայտնվում է սննդի, առաջին անհրաժեշտության պարագաների, վառելիքի պաշարման մեջ։

Հալեպի վիճակը շարունակում է խիստ մտահոգիչ մնալ։ Ֆիզիկական վտանգին այժմ ավելացել է նաեւ կենցաղային վտանգը: Թեեւ այս խնդիրը կար նաեւ նախորդ մի քանի ամիսներում, սակայն այժմ, երբ քաղաքը հայտնվել է շրջափակման մեջ, խնդիրը սաստկացել է:

Այսօրվա դրությամբ Սիրիայի նահանգներից դեպ Հալեպ ելք ու մուտքը փակ է:

Սննդի հարցում ամենամեծ խնդիրն ալյուր ձեռք բերելն է, փակ են գրեթե բոլոր հացի փռերը:

Բենզինը ևս խնդիր է դարձել. այն գրեթե հնարավոր չէ ձեռք բերել, իսկ լինելու դեպքում էլ՝ տասնապատիկ թանկ է:

Մյուս խնդիրը բժիշկների հարցն է: Բժիշկների հիմնական մասն այսօր գտնվում է երկրից դուրս, իսկ շտապօգնության աշխատանքները կանգնած են՝ նյութական պայմաններից ելնելով:

yerkirmedia.am

Տպել Տպել