Նախագահն ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների պատվիրակությանը

նաաաաաաաաաախխխՆախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի և Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչների պատվիրակությանը՝ նահանգի Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդիի գլխավորությամբ:

Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրալիայից ժամանած պատվիրակությանը մեր երկրում, որի անդամներից յուրաքանչյուրը, Նախագահի խոսքով, իր նշանակալի ներդրումն ունի հայ-ավստրալիական հարաբերությունների ամրապնդման, ինչպես նաև Ավստրալիայում Հայաստանի համար կենսական հարցերի ներկայացման և առաջմղման գործում: Հանրապետության Նախագահը կարևորել է նման այցելությունները, որոնք լավագույն հնարավորությունն են տեղում ծանոթանալու Հայաստանում և տարածաշրջանում առկա զարգացումներին, ստանալու հետաքրքրող հարցերի պատասխանները, անմիջականորեն շփվելու գործընկերների հետ, ինչպես նաև հաղորդակից լինելու հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին ու ավանդույթներին: Սերժ Սարգսյանը երախտագիտություն է հայտնել պատվիրակության անդամներին՝ հայ-ավստրալիական միջպետական կապերի ամրապնդման, Հայոց ցեղասպանության և ԼՂՀ ինքնորոշման իրավունքի ճանաչման գործում ակտիվ ու հետևողական գործունեության համար:

Հանդիպմանը երկուստեք կարևորվել է նաև ավստրալահայ փոքրաթիվ, բայց երկրի հասարակական-քաղաքական կյանքում մեծ ազդեցություն ունեցող, բավականին կազմակերպված համայնքի դերը: Զրուցակիցներն ընդգծել են միջխորհրդարանական ձևաչափով և միջազգային հարթակներում ևս Հայաստանի ու Ավստրալիայի միջև ակտիվացող համագործակցությունը:

Հայ-ավստրալիական խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Ջոնաթան Օդին նշել է, որ Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանը բազմակուսակցական է, և իր գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են խորհրդարանի բոլոր ուժերը, հետևաբար՝ ամբողջ խորհրդարանի անունից լիազորված է վերահաստատելու բոլոր ոլորտներում բարեկամ Հայաստանի հետ հարաբերությունները շարունակաբար զարգացնելու և խորացնելու Ավստրալիայի ցանկությունն ու պատրաստակամությունը:

president.am

Տպել Տպել