ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության հայտարարությունը

Նիկոլ-Աղբալյան LogoՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը իրենց խորին ցավակցությունն են հայտնում ՌԴ-ում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածների հարազատներին, միևնույն ժամանակ խստորեն դատապարտելով ՌԴ իրավապահ մարմինների լկտի պահվածքը՝ ծաղրելով մեր հայրենակից, Արցախյան ազատամարտիկ, միայն վերջերս զինվոր որդի կորցրած Հրաչ Հարությունյանին:

Մենք իբրև հայ երիտասարդ, հայ ուսանող չենք կարող թույլ տալ նման անհարգալից վերաբերմունք, նման ցինիզմ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ:

ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը և ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միությունը այսօր իրենց բողոքն են արտահայտելու ՌԴ դեսպանատան առջև՝ ժամը 17.00-ին: Դեսպանին հանձնելու ենք մաշված խալաթ՝ ի հիշեցում այն բանի, որ դարավոր բարեկամությունը հավերժ չէ, ոչ մի դեպքում և ոչ մի պատճառով արդարացված չէ ժողովորդավար Ռուսաստանի պահվածքը:

Կոչ ենք անում միանալ մեզ, յուրաքանչյուրիս պարտքն է գոնե այստեղից պաշտպանելու մեր հայրենակցի մարդկային իրավունքները:

Տպել Տպել