Ուղեվարձի թանկացումը սպասելի էր

Armen5Ոչ իշխանական ուժերը դատապարտում են ուղեվարձի բարձրացումը.

Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքով՝ ուղեվարձի թանկացումը սպասելի էր:

«Երբ որ գազի թանկացման մասին էր խոսվում, և այդ ակցիան կատարեցինք, այդ ժամանակ էլ հայտարարում էինք, որ սա շղթայական ռեակցիա է առաջացնելու: Բայց բնական է, մեզ խոստանում էին, որ դա տեղի չի ունենա: Սա առաջին ծաղիկներն են, որ երևում են, սրա հետևանքները դեռ շարունակվելու են: Մենք մեծ խնդիրներ ունենք ճշտելու համար, թե որքանով է հիմնավորված սակագնի բարձրացման այս չափը, և եթե մենք հենց սկզբից չդնենք քաղաքական, քաղաքացիական վերահսկողություն այս ամենի վրա, ես կարծում եմ, որ այս ամենը կարող է անսանձ կերպով իրականացվել և որևէ մեկը պատասխան չտա, որևէ լուրջ հիմնավորում չներկայացնի», – ասաց Ռուստամյանը:

azatutyun.am

Տպել Տպել