Հալեպից Բեյրութ ուղեւորվող ավտոբուսները հարձակման են ենթարկվել, կան զոհեր եւ վիրավորներ

hardzakumՀալեպից այսօր հերթական ցավալի լուրն է ստացվել։ Ինչպես տեղեկացրեց մեր սեփական թղթակիցը, երեկոյան Հալեպից Բեյրութ ուղեւորվող ավտոբուսները հարձակման են ենթարկվել անհայտ անձանց կողմից։

Մեքենաների ուղղությամբ նախ հրթիռ է արձակվել, ապա գործի են անցել դիպուկահարները։ Կան զոհեր եւ վիրավորներ։ Մեր հայրենակիցներից մեկը մահացել է։ Թամար Սըրուրյանը երկու զավակների մայր էր։ Վիրավոր է առնվազն 15 հալեպահայ։

Մեր գործընկերներ Զարմիկ եւ Պերճ Պողիկյաններն ու Մարիա Գաբրիելյանը եղել են հիվանդանոցում եւ պատմում են դեպքի մանրամասները։

Մանրամասները՝ տեսանյութում

yerkirmedia.am
23/07/2013

Տպել Տպել