Ամերիկայի Կոնգրեսի Արտաքին հատկացումների հանձնաժողովը պահպանել է ԼՂ-ին տրամադրվող օգնության չափը

kongres1 ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ընդհանուր հանձնաժողովը 2014 ֆինասական տարվա համար հորդորել է շարունակել օգնության տրամադրումը Լեռնային Ղարաբաղին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից, Հայաստանին հատկացվելիք օգնության կոնկրետ չափը ԱՄՆ արտաքին հատկացումների նախագծում նշված չէ:

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է որոշումը՝ հայտարարելով, որ իրենք բավարարված են, որ հանձնաժողովի նախագահ Քեյ Գրեյնջերն ու անդամները, կոնգրեսական Ադամ Շիֆի պնդումով, համաձայնել են ուղղում կատարել 2014 ֆինասական տարվա օտարերկրյա օգնության ծավալների կրճատումներ նախատեսող նախագծում և պահպանել Լեռնային Ղարաբաղի համար նախորդ տարիներին հատկացված օգնության ծավալը:

«Հանձնաժողովի գերապատվությունը Լեռնային Ղարաբաղին հատկացվող կենսական օգնության ծրագրերին, որն ի դեպ կովկասյան օգնության ծրագրերի միակ օժանդակությունն է, որ հիշատակվում է հանձնաժողովի զեկույցում, հատկապես մեծ նշանակություն ունի արտաքին օգնության կրճատումների ֆինին»,-ասել է Համփարյանը` մտահոգություն հայտնելով, որ անկախությունից ի վեր Հայաստանին հատկացվելիք օգնության չափն առաջին անգամ չի նշվել ԱՄՆ արտաքին հատկացումների նախագծում:

Յուրաքանչյուր տարի ԱՄՆ-ը ֆինանսական օգնություն է տրամադրում Լեռնային Ղարաբաղին: 2007թ. այդ օգնությունը կազմել է 10 միլիոն դոլար, հետագայում նվազել է, իսկ 2014թ.-ի համար Հայ դատն ԱՄն վարչակազմից պահանջում էր տրամադրել 5 միլիոն դոլար:

armenpress.am

Տպել Տպել