Հիշատակի արարողություն՝ նվիրված Լիզբոն-ի 30-ամյակին

lizՀուլիսի 27-ին Ստեփանակերտի Ստեփան Շահումյանի անվան պուրակում ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեն եւ Արցախի երիտասարդական միությունը հուշ երեկո են կազմակերպել նվիրված 30 տարի առաջ հուլիսի 27-ին Լիսաբոնում նահատակված 5 հայորդիների հիշատակին:

Հիշեցնենք, որ 1983 թ. հուլիսի 27-ին Լիսաբոնում 5 հայ երիտասարդներ գրավում են թուրքական դեսպանատունը։ Այնուհետև հաղորդագրություն է տարածվում Հայ Հեղափոխական Բանակի անունից. «Մենք որոշել ենք պայթեցնել այս շէնքը և մնալ նրա փլատակների տակ։ Սա ո՛չ ինքնասպանություն է, ոչ էլ խելագարության դրրսևորում, այլ ընդհակառակն՝ մեր զոհաբերումն է ազատության բագինին»։

Սա քայլ էր աշխարհի ուշադրությունը Հայ Դատին սեւեռելու, ստիպելու հիշել ու ճանաչել Հայ ազգի հետ կատարված ու մեռացության մատնված ցեղասպանությունը:

Գործողության մասնակից 5 քաջորդիները՝ Սիմոն Յահնիյանը, Արա Քրջլյանը, Սեդրակ Աճեմյանը, Վաչե Տաղլյանը, Սարգիս Աբրահամյանը ընդհամենը 19-21 տարեկան երիտասարդներ էին, որոնք քաջ գիտակցում էին իրենց անելիքն ու նրա անհրաժեշտությունը:

Առաջինը թուրք զինվորի կրակոցից նահատակվեց Սիմոն Յահնիյանը, մյուս 4 տղաներին հաջողվեց մտնել դեսպանատուն եւ գործն ավարտին հասցնել՝ պայթեցնելով այն:

Նրանք ապացուցեցին, որ իրենց նպատակը ամենեւվին էլ ահաբեկչությունը չէր եւ ոչ էլ թուրք սպանելը , այլ պատմության ամոթալի էջի սրբումը:Նրանք ողջակիզվեցին հանուն մեր գոյի, հանուն ցեղասպանված ազգի իրավունքների, հանուն Ազատ Անկախ եւ Միացյալ Հայաստանի, հանուն մեր ապագայի: Օտարության մեջ չծնված ու Հայրենիքը չտեսած այս հայրենասեր հայորդիների արարքը, յուրորիակ փարոս ու օրինակ է ծառայում թե հայրենիքում ապրող եւ թե օտարության մեջ հայի համար: Նրանց օրինակով են դաստիարակվել ու պիտի դաստիարակվեն երիտասարդների մեծ բանակ:

Ստեփանակերտում Լիզբոն 5-ի տղաների հիշատակին նվիրված միջոցառում նման ձեւաչափով առաջին անգամն է կազմակերպվում: Մինչ հուշ երեկոյի բացումը, երիտասարդները Լիզբոն 5-ի տղաների եւ եւ գործողության մասին թռուցիկներ բաժանեցին հավաքվածներին:

Միջոցառման ժամանակ ելույթ է ունեցել ՀՅԴ Ստեփանակերտի «Արթուր Մկրտչյան» կոմիտեի ներկայացուցիչ Մխիթար Գեւորգյանը, նշելով, որ Լիզբոնի տղաների արարքը հայ անպարտ ոգու եւ կամքի ինքնաարտահայտում էր:

«Լիզբոն 5- ի հայրենանվեր ըմբոստությամբ ենթադրում է պատմական հիշողության վերարտադրում մեր նոր սերնդի մեջ եւ, առհասարակ, յուրաքանչյուր սերունդ ոգեպնդվում է, եթե իր գիտակցական, եւ հոգեւոր գործնեության հիմքում ունենում է պատմական հիշողություն, եւ գործում է այն պարագայում, երբ ունկնդիր է լինում մեր մեծն մեռելների պատգամներին: Համոզված եմ, որ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացն կհասնի իր հաղթանակին: Եվ յուրաքանչյուր հայ պետք է իր սրտում ընդմիշտ պահի Լիզբոն 5-ի եւ լիզբոն 5-երի սխրագործությունները, որոնք փարոս պետք է հանդիսանան մեր հետագա ազգակերտման եւ հայրենակերտման գործին»,- նշեց նա:

Ելույթից հետո ցուցադրվեց Լիզբոն 5-ի տղաների մասին պատմող փաստավավերագրական ֆիլմ:

ՀՅԴ Արցախի երիտասարդական միության Մարիչ Մարմնի անդամ Ալյոնա Դադամյանը նշեց, որ միջոցառման կազմակերպման նպատակը նախ եւ առաջ Արցախի երիտասարդությանը տեղեկացնելն է Լիզբոնի տղաների մասին:

«Դժբախտաբար դաշնակցական երիտասարդներից բացի շատ քչերը գիտեն նրանց մասին, նրանց կատարած սխրագործության մասին, սակայն հերոսը որեւէ կուսակցությանը չէ, հերոսը ազգինն է, ու ազգի մեծն արժեքն է, դաշնակցական հերոսի միակ նպատակը ազգին ծառայելն է, ու ազգի համար գործել է ցանկացած պահի»,- նշեց է Ալյոնա Դադամյանը:

Լիզբոնի տղաների սխրագործությունը միանշանակ չընդունվեց թե օտարների եւ թե մեր իսկ հայրենակիցների կողմից:

«Շատերը տղաների արարքը խենթություն կամ ահաբեկչություն համարեցին, սակայն այս դեպքից ընդհամենը մի քանի տարի հետո սկսվեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը: Եթե նրանք ողջ լինեյին, կմասնակցեյին Արցախյան շարժմանը, կմասնակցեյին Շուշիի ազատագրմանը, սակայն նրանց արարքը յուրովի նախադրյալ հանդիսացավ հետագայում Արցախյան շարժմանը, հայոց ցեղասպանության ճանաչմանը: Իսկ նրանք, ովքեր քննադատում են տղաների արարքը, ուրիշ բառ, բացի <<տականքից>>` օգտագործել չեմ կարող»,- նշեց ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը:

«Նրանք հայոց նորագույն պատմության ռահվիրաներից են. իրենց քայլով, ապացուցեցին, որ հայ երիտասարդը միշտ ավյուն ու ձիրք ունի շարունակելու այն պայքարը, ճանապարհը, որը տանում է Ազատ Անկախ ու Միացյան Հայաստանի ստեղծմանը: Նրանք գործեցին հանուն վեհ գաղափարների, ապացուցելու աշխարհին, որ հայ տարրը մեռած չէ, Հայ Դատը՝ արյան դատը, մեռած չէ, եւ լուծում պիտի տա իր դատին: Նաեւ հայ երիտասարդի համար նա պետք է օրինակ լինի, որ դեպի մեր հաղթանակ տանող ճանապարհը հեշտ չի լինելու եւ դեռեւս երկար պայքարի ճանապարհ ունենք անցնելու, որի սկզբի ամենակարեւոր ազդանշանը տրված է: Մեծ նպատակների համար մեծ զոհեր են անհրաժեշտ»,- նշեց ՀՅԴ ԱԵՄ անդամ Արեւ Սարգսյանը:

Արմինե ՆԱՐԻՆՅԱՆ
aparaj.am

Տպել Տպել