Պռոշյանում այսօր փակվել է ՀՅԴ երիտասարդականի այս տարվա ամառային ճամբարը

chambar170 աշակերտ այսօր հրաժեշտ է տվել ամառային ճամբարին: ՀՅԴ երիտասարդական հերթական ճամբարը Պռոշյան գյուղում էր, դրանից առաջ` Գյումրիում ու Արցախում:

Գրեթե մեկ շաբաթվա ընթացքում երեխաները սովորել են հայրենասիրական երգեր, խաղեր խաղացել, հայրենասիրական շնչով դաստիարակվել: Ճամբարում իրենց սովորածը փակման արարողության ժամանակ ներկայացրել են ծնողներին։

Երկու գյուղերի` Քասախի ու Պռոշյանի երեխաները միասին են մեկ շաբաթն անցկացրել` առավոտից մինչեւ երեկո համերաշխ, սակայն երբ հերթը հասնում է կարմիր, կապույտ ու նարնջագույնի հաղթանակին` համերաշխությունը տեղի է տալիս:

Հայ երիտասարդաց Դաշնակցության անդամներն այս ճամբարին մի ամբողջ տարի են պատրաստվել. գումար են հավաքել՝ ինչպես կարողացել են, նույնիսկ՝ մեքենա լվանալով: Նվերներ են գնել, գրքույկներ հրատարակել ու հատուկ ծրագրով պատրաստվել, որ հայրենիքի մեջ ապրող փոքրիկներին հայրենասիրություն սովորեցնեն:

2008 թվականից ճամբարները կազմակերպվում են Արցախում ու Հայաստանի տարբեր վայրերում: Արդեն 3 տարի է, ինչ ճամբարներից մեկը Պռոշյանում է: Անցյալ տարիներին Կարոտի ու Պետոյի, այս տարի` նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանի անունն է կրում:

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը վստահեցնում է` Հրաչ Մուրադյանի սպանության քրեական գործի ընթացքին հատուկ են հետեւում ու հույսով, որ արդարադատությունը չի սխալվի:

Իրենց նախկին գյուղապետի ու մյուս հայրենասերների մասին երգերը երեխաները խոստանում են երգել ոչ միայն հանդեսների ժամանակ: Իսկ ուսուցիչներին անհամբեր սպասելու են մեկ տարի հետո նույն ամսին՝ նույն վայրում:

yerkirmedia.am

Տպել Տպել