Թիվ 38 ընտրատարածքում Հայ Յեղափոխական Դաշնակցությունն չի առաջադրվի

ԱղվանՍյունիքի թիվ 38 ընտրատարածքում ԱԺ մեծամասնական համակարգով կայանալիք լրացուցիչ ընտրություններին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը, թեև մինչև օգոստոսի 15-ն է, բայց կուսակցությունների մի մասը չի շտապում որոշում կայացնել։

Tert.am-ին ասաց ԱԺ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար, ԳՄ անդամ Աղվան Վարդանյանն ասաց, որ ՀՅԴ–ն այս ընտրատարածքում թեկնածու չի առաջադրի:

«Այսօր վերջնական քննարկել են հարցը տարածքային կազմակերպությունների հետ, և նպատակահարմար չենք գտել առաջադրել»,- ասաց նա և ավելացրեց, որ նման ընտրական համակարգով իմաստ չկա մտնել ընտրական պայքարի մեջ։

«Քանի որ համոզված ենք, որ այս ընտրությունն իր որակով չի տարբերվելու նախորդներից՝ ԳՄ-ն համաձայնեց մեր կառույցների չառաջադրելու որոշման հետ»,-ասաց նա։

tert.am

Տպել Տպել