«Ժառանգությունն» ու ՀՅԴ-ն ուսման վարձերի թանկացման հարցով լսումներ են պահանջում

ՀՅԴ-ԺՀայաստանի Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ «ՀՅԴ» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը այսօր՝ օգոստոսի 20-ին նամակով դիմել են համանուն հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանին:

«Ժառանգություն» խմբակցության մամուլի ծառայությունից հայտնում են, թե պատգամավորներն առաջարկել են ուսման վճարների թանկացման խնդիրը քննարկելու համար յոթօրյա ժամկետում խորհրդարանական լսումներ կազմակերպել:

news.am

Տպել Տպել