Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման բոլոր երաշխիքները կան

hr2Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում օգոստոսի 23-ին` սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի ծննդյան օրը, տեղի է ունեցել հիշատակի արարողություն:

Միջոցառումն անցկացվել է Պռոշյանի գյուղապետարանի շենքի բակում, որտեղից մեծ բազմությունը` մարտական ընկերներ, կուսակիցներ, բարեկամներ, հարազատներ, ինչպես նաեւ գյուղի բնակիչներ, շարժվել են Պռոշյանի Ազատամարտիկների պանթեոն, ուր թաղված է Հրաչ Մուրադյանը: Հրաչ Մուրադյանի գերեզմանին ծաղիկներ դնելուց հետո` ելույթ են ունեցել նրա մարտական ընկերները:

hr

Վշտի եւ հիշատակի խոսքերով հանդես է եկել նաեւ ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

«Հրաչ Մուրադյանի սպանության բացահայտման բոլոր երաշխիքները կան: Բոլորս պետք է միայն մի բան անենք` ամեն կերպ նպաստենք Պռոշյանի գյուղապետի սպանության բացահայտմանը»,- Պռոշյանի ազատամարտիկների պանթեոնում հայտարարել է ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:hr3

Ընդգծելով գյուղի եւ դրա բնակիչների ուժը` նա միաժամանակ հիշեցրել է պռոշյանցիներից յուրաքանչյուրի պարտքի մասին: «Ներեցեք, բայց պետք է ասեմ, որ գյուղում կան մարդիկ, որ ավելի շատ բան գիտեն, քան ասում են: Եթե գյուղապետի սպանությունը չբացահայտվի, խարանը գյուղի վրա կմնա տարիներով եւ տասնամյակներով»:

Հրաչ Մուրադյանի ծննդյան օրը, համընկել է Հայաստանի անկախության հռչակագրի ընդունման հետ, եւ որ դա զարմանալի պատահականություն է: «Մենք պարտավոր ենք ուժեղ երկիր ունենալ, մենք պարտավոր ենք պաշտպանել մեր անկախությունը: Մենք կգնանք այդ ճանապարհով, եւ եթե մեզանից յուրաքանչյուրը անի իրենից կախված ամեն բան, մեր պետությունը կդառնա երազանքի երկիր», – հայտնել է նա:

Տպել Տպել