Արցախի վերաբնակեցման գործընթացը ամենակարեւոր խնդրիներից է

արթուրԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը կոչ է անում ներդնումներ կատարել Արաքսի հովտում, մասնավորապես զբաղվելով հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ ու այգեգործությամբ:

«Կառավարությունը լուրջ ներդնումներ է կատարում, որպեսզի Արաքսի հովտում համատարած զարգանա ե’ւ հացահատիկային մշակաբույսերի մշակումը, ե’ւ այգեգործությունը: Կառավարությունը գնացել է լուրջ ներդրումների, որպեսզի ապահովի Արաքսի հարավային ափը էլեկտրաէներգիայով, մոտ 27 կմ հոսանքի գիծ կառուցվեց, անհրաժեշտության դեպքում` պոմպակայաններ կտեղադրվեն, ներդրումներ են արվել եւ արվում ենթակառուցվածքներում՝ ճանապարհաշինարարության մեջ : Այսօր նաեւ այնտեղ համապատասխան ընկերությունները զբաղված են էրոզիայի ենթարկված, ոչ պիտանի դարձած հողատարածքները մշակելի դարձնելու գործով»,- այս մասին «Ապարաժ»-ին տված հարցազրույցում ասել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Արթուր Աղաբեկյանի խոսքերով` զինադադարից հետո Արցախում հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ նորից սկսեցին զբաղվել, սակայն ԼՂՀ իշխանությունները ակնկալում էին, որ հացահատիկային մշակաբույսերի աճեցմամբ կզբաղվեն դրա համար առավել նպաստավոր` Քաշաթաղի եւ Հադրութի հարավային շրջաններում, որտեղ բավականին մեծ նախադրյալներ կան դրա համար, սակայն ծրագիրը հեռու չգնաց:

«Այժմ լայնածավալ աշխատանքներ են կատարվում Արաքսի հովտում եւ ակնկալում ենք, որ կգտնվեն անհատներ, որոնք համար հացահատիկային մշակաբույսերի աճեցումը հենց այս տարածքում կլինի հետաքրքիր բիզնես, հետաքրքիր` ներդրումային առումով: Այստեղ ներդնելով իրենց կապիտալը կարող են ակնկալել բարձր շահույթ: Այսօր բարձր շահույթ ստանում են այն անհատները, ովքեր արդեն երկար տարիներ ունեն հողօգտագործման փորձ Արաքսի հովտում»,- նշել է Արթուր Աղաբեկյանը:

Տարածքը միանշանակ բարենպաստ է հացահատիկային մշակաբույսների աճեցման համար, տասնյակ տարիներ չի արձանագրվել կարկտահարություն, ջրի եւ արեւի պակաս չկա, ինչը եւ ըստ փոխվարչապետի, այն երեք անհրաժեշտ պայմաններն են , որոնք ապահովում են լավ բերքը:Այս առումով եւ գրավիչ է այս տարածքը:

Փոխվարչապետը նաև նշել է, որ արդեն ներդրնողներ կան եւ ընթացքից ընդհանուր առմամբ գոհ են, սակայն մոտենում է աշնանացանի շրջանը եւ համարում են, որ դիմորդների թիվը բավարար չէ, որ գարնանը ունենան ավելի մշակված տարածքներ, սակայն դեռ ժամանակ կա, եւ Արթուր Աղաբեկյանը հույս է հայտնել, որ ներդնողները կօգտվեն ընձեռնված հնարավորությունից:

Նա խոսեց նաեւ Արաքսի հովտում կառավորության հեռանկարների, մասնավորապես` գյուղաքաղաք կառուցելու մասին, որտեղ ապրող մարդկանց մեծամասնությունը պետք է լիենեն գյուղական բանվորները, որոնք կունենան կամ սեփական ֆերմերային տնտեսություններ կամ էլ կաշխատեն ֆերմերային տնտեսություններում: Այդ գյուղաքաղաքի կառուցումը կառավարությունը ակնկալում է իրականացնել ազգային վիճակախաղի միջոցով, ինչն արդեն սկսված է:

Ինչ վերաբերում է վիճակախաղի իրացմանը, փոխվարչապետը նշել է, որ մասնավորապես գոհ է ՀՀ այն գործիչներից, ովքեր ակտիվ մասնակցում են վիճակախաղի իրացման գործընթացքին, սակայն դժգոհ է, թե ինչպես է այն իրացվում Հայ մամուլի կրպակներում:

«Հասկանում եմ, որ հասարակությունը այն չգնելու համար հարյուրավոր պատճառներ կարող է բերել, բայց եւ ոչ մի պատճառ արդարացված չէ այն նպատակի համեմատ, որ դրել է իր առջեւ ԼՂՀ կառավարությունը: Ինչ որ տեղ անհանգիստ եմ, որ բացակայում է Սփուռքի արձագանքը, այն որ վիճակախաղի որոշ տոմսեր իրացվելու է Սփյուռքում, դրա մեջ ես վստահ եմ, սակայն անկնալում ենք ավելին: Այն համազագային նշանակության գաղափար է ներառում իր մեջ: Այսօր Արցախի Հանրապետությունում վերաբնակեցման գործընթացը ամենակարեւոր խնդրիներից է եւ այս վիճակախաղի միջոցով ցանկացած գնորդ դառնում է դրա մասնակիցը» aparaj.am-ի հետ զրույցում նշել է ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

yerkir.am

Տպել Տպել