Նման կարծիքներ հայտնողները Դաշնակցությանը ծանոթ չեն

ԱրծվիկԵս ծիծաղում եմ նման կարծիքների վրա, նման կարծիքներ հայտնողները Դաշնակցությանը ծանոթ չեն,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը՝ արձագանքելով մեզ հետ զրույցում

Ժառանգության անդամ Անահիտ Բախշյանի հայտնած այն կարծիքին, որ դեսպանի պաշտոնը վերցնելու դեպքում ՀՅԴ-ն այլևս ընդդիմություն չի համարվի:

Դաշնակցությունը համազգային կուսակցություն է, պետականության հզորացման համար կանգնած կուսակցություն է, ցանկացած քայլ, որը կարող է մեր պետությունը հզորացնել, Դաշնակցությունը գնալու է դրան,-նշեց Մինասյանը:

Մինասյանը շեշտեց, որ եթե այդ հզորացմանը պետք է գնան դեսպանի նշանակման ճանապարհով, ապա ինքը դրան դեմ չէ, հատկապես այն դեպքում, երբ խոսքը Գերմանիայի դաշնությունում դեսպան լինելու մասին է:

Օրինակ այս դեպքում, տարածված լուրերի համաձայն, Գերմանիայի դաշնության մասին է խոսքը գնում, մի երկիր, որը ոչ միայն կարևոր, էական դերակատարություն ունի թե տարածաշրջանում, թե համաշխարային մասշտաբով քաղաքականություն թելադրելու տեսակետից, մի երկիր, որտեղ թուրքական լոբբիզմը չափազանց բարձր է, որի հետ Հայաստանի իբրև երկիր շահերի համընկնումը կարող է բերել բարեկեցության, մի երկիր, որ պատմության բոլոր ժամանկներում եղել է հզոր, եթե այդ երկրում Հայաստանի շահերը պաշտպանողի լիազորությունները վերապահեն Դաշնակցության թեկնածուին, դա նշանակում է նաև իշխանությունների խոհեմություն, որ չի կարելի միայն սեփական փոքր կադրային քաղաքականությամբ շարժվել, այլ հարկավոր է իսկապես իրականացնել համազգային ուժի և պետության հզորացման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկում,-կարծում է պատգամավորը:

Հիշեցնենք, որ ըստ լուրերի դեսպանի պաշտոն է առաջարկվելու ՀՅԴ-ական Վահան Հովհաննիսյանին և Լևոն Մկրտչյանին:

Արծվիկ Մինասյանն ասաց, որ դեռ որևէ նման հաստատում չկա: Իսկ մեղադրանքներին նա այսպես պատասխանեց.

Ես ասում եմ պարզապես, որ մարդիկ, ովքեր ուզում են Դաշնակցությանը մեղադրել նման կեցվածքով իբրև կեղծ ընդդիմության մեջ, նրանք չարաչար սխալվում են և ակնհայտորեն չեն հասկանում, որ երկրի առջև ծառացած ներկա մարտահրավերների պայմաններում Դաշնակցության ռեսուրսների չօգտագործումը պետության հզորացման հարցում դավաճանության նման մի բան է:

Հիշեցնենք, բոլորովին վերջերս ՀՅԴ վերնախավը մասնակցում էր “Ժառանգության” հանրահավաքներին”:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում.

henaran.am

Տպել Տպել