Արցախի անկախությանը նվիրված` ՀՅԴ-ական միջոցառումները շարունակվում են

ԱրցախՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը սեպտեմբերի 2-7-ը նախաձեռնում է Արցախի անկախությանը նվիրված միջոցառումների շարք:

Միջոցառումների մեկնարկը տրվեց սեպտեմբերի 2-ին` Եռաբլուրից:

Այսօր` սեպտեմբերի 3ին, ժամը 18.00-ին Հյուսիսային պողոտայի եւ Աբովյան փողոցի հարակից տարածքում կբացվի «Մեր Արցախը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսը:

Նույն վայրում ժամը 20:00-ին կցուցադրվի երիտասարդ կինոռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Ղարաբաղ՝ թաքնված գանձ» ֆիլմը:

Տպել Տպել