Օլիգարխիային դուրս հանել Եվրոպա եւ Ռուսաստան

ԱրծվիկԵս դեռևս չեմ կարող հասկանալ ընդվզման հիմնական պատճառը: Եթե ըդվզումը օլիգարխիայի դեմ է, ապա մենք պետք է վերանայենք մեր մոտեցումները. օլիգարխիան Հայաստանում նման է մի գազանի, որին փորձում ենք անկյուն ուղարկել և գազանի դեմ պայքարել, մինչդեռ կա շատ ավելի արդյունավետ և միջազգային պրոցես, հարկավոր է գազանին անկյունից հանել և հեռացնել այդ տարածքից,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ խոսելով Փակ շուկայի շուրջ ընթացող իրադարձությունների մասին:

Սա ես ասում եմ ընդհանուր օլիգարխիայի դեմ պայքարի գործում: Մենք փորձում ենք մեր երկրի ներսում պայքար մղել օլիգարխիայի դեմ՝ առանց խորապես ընկալելու, որ օլիգարխիան, եթե ճակատ ունենա գնալու Ռուսաստան, Եվրոպա` կազատի մեզ էլ, կազատվի իր գազանային հատկություններից էլ, նույնիսկ կնպաստի Հայաստանի զարգացմանը, ճանապարհ կբացի ավելի մեծ շուկայի համար,-հավելեց պատգամավորը:

Ինչ վերաբերում է կոնկրետ Փակ շուկայի կառուցապատմանը, պատմական հուշարձանի վերականգնմանը, ապա Մինասյանը խորապես չի ուսումնասիրել խնդիրը, խնդրեց իր տեսակետը չքաղաքականացնել:

Փակ շուկան առևտրային մի տարածք է, վերափոխվում է առևտրային մի այլ տարածքի, չգիտեմ՝ որն է առավելությունը, որը՝ թերությունը: Մեր դիտարկմանը, որ ակտիվիստները հիմնականում բողոքում են, որ խաթարվում է պատմական հուշարձանի տեսքը, նա արձագանքեց.

Եթե մշակութային արժեքը խաթարվեց, պետք է վերականգնել նրա տեսքը միանշանակ, բայց եթե նրա ֆունկցիոնալ նշանակությունը չի փոխվում, այլ ընդհակառակը կարող է միգուցե ավելի լավ ճարտարապետական տեսք ստանալ, կարծում եմ, ավելի լավ է:

henaran.am

Տպել Տպել