Հուշ-երեկո Հրաչ Մուրադյանի հիշատակին

09.09.13-4331հրաչ հուշ երեկոՊռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հիշատակին հուշ-երեկո է անցկացվել:

Սեպտեմբերի 8-ին` ժամը 19:00-ին Պարոնյանի անվան թատրոնում տեղի է ունեցել միջոցառում, որին մասնակցել են տարբեր երաժիշտներ ու երաժշտական խմբեր:

Հրաչ Մուրադյանի ընկերները, մտերիմները, հարազատները, կուսակիցներն ու պռոշյանցիները մեկ անգամ եւս հիշել են նրան, հարգել հիշատակն ու վստահեցրել, որ հետեւողական են լինելու սպանության բացահայտման գործում:

Հրաչ Մուրադյանը մահացավ ապրիլին: Նրա դին հայտնաբերվել էր գյուղապետարանի դիմաց` աջ քունքի շրջանում հրազենային վնասվածքով: Հրաչ Մուրադյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալվել են նույն համայնքի բնակիչներ Արտակ Պետրոսյանը եւ Արայիկ Պետրոսյանը:

yerkirmedia.am

Տպել Տպել