«Նաիրիտ» գործարանի հարցը ՀՅԴ-ն արտահերթ կարգով կմտցնի օրակարգ

Արծվիկ«Նաիրիտ» գործարանի հարցով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ-ի նախաձեռնության ընդգրկումն օրակարգ մինչեւ մեկ տարով հետաձգվել է։ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ հետաձգումն ընդամենը ձեւական բնույթ է կրում, քանի որ կանոնակարգով համապատասխան հանձնաժողովին այլ բան չէր մնում անել։

Բայց ՀՅԴ խմակցությունը որոշել է հաջորդ քառօրյայից առաջ այս հարցի քննարկումը հայտարարել արտահերթ, ինչը թույլ կտա դրան անդրադառնալ քառօրյայի երկրորդ օրն՝ անկախ այն բանից՝ հանձնաժողովը դրան կտա դրական եզրակացություն, թե՝ ոչ։

Տպել Տպել