Պետդեպարտամենտ. Ադրբեջանի կառավարության քայլերը որոշ հարցերի տեղիք են տալիս…

11.09.13-9377ամն պետքարտուղարություն (1)“Ադրբեջանի կառավարության քայլերը՝ երկրում տիրող նախընտրական իրավիճակի վերաբերյալ որոշ հարցերի տեղիք են տալիս”. Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի փոխանցմամբ, սա Միացյալ Նահանգների Պետքարտուղարության պատասխանն է՝ հայ լրագրողի հարցին:

Երկուշաբթի Պետդեպարտամենտի հերթական ճեպազրույցին Հայաստանի Հանրային հեռուստաընկերության Վաշինգտոնի թղթակից Հայկարամ Նահապետյանը հարց էր ուղղել խոսնակ Մարի Հաֆին՝ խնդրելով մեկնաբանել այն տեղեկությունը, որ Բաքուն ամերիկյան պատվիրակությանը չի թույլատրել երկիր այցելել մինչեւ նախագահի՝ հոկտեմբերի 9-ին նշանակված ընտրությունը: Այդ այցելության ընթացքում ամերիկյան կողմը պետք է հանդիպեր Ադրբեջանի ընդդիմության ներկայացուցիչների հետ նույնպես: Մարի Հաֆը ճեպազրույցի ընթացքում հարցին չէր անդրադարձել եւ փոխարենը խոստացել ավելի ուշ պատասխանել, ինչն էլ արել է:

Կատարվածի առնչությամբ ափսոսանք հայտնելուց բացի, Պետդեպարտամենտն Ադրբեջանին կոչ է անում ժողովրդի կամքն արտացոլող, ազատ եւ արդար ընտրական գործընթաց ապահովել:

“Մենք Ադրբեջանի իշխանություններից պահանջում ենք հարգել խոսքի եւ հանրահավաքների ազատությունները, ինչպես նաեւ ապահովել օրենքի գերակայությունը՝ նախագահական ընտրարշավից առաջ, դրա ընթացքում եւ դրանից հետո: Մենք իշխանությունից պահանջում ենք նաեւ դյուրացնել տեղական եւ միջազգային դիտորդների աշխատանքը”,- ասված է Պետդեպարտամենտի հայտարարության մեջ:

yerkirmedia.am

Տպել Տպել