ՀՅԴ-ն հանրությանը ներկայացրեց արտագաղթի հաղթահարման ծրագիրը

ՀՅԴԱյսօր, Սեպտեմբերի 17-ին, ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Գերագույն Մարմնի անդամներ Արմեն Ռուստամյանի եւ Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսը: Ներկայացվել է Դաշնակցության մշակած` «Մենք ապրելու ենք մեր երկրում» արտագաղթի կանխարգելմանն ուղղված ծրագրի բովանդակությունն ու ձեռնարկվելիք քայլերը:

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը սկսում է «Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը, որի նպատակն է կասեցնել արտագաղթը, ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:արմեն

Ըստ Արմեն Ռուստամյանի՝ այժմ արտագաղթի այնպիսի տեմպեր են արձանագրում, որ դրա օր առաջ կասեցումը անհրաժեշտ է մեր երկրի ապագայի համար. «Այդ մարտահրավերը, որ այսօր մեր առջեւ կանգնած է, դրա ամբողջական ծավալների գնահատումը, վերացման գիտակցությունը այսօր հրամայական է, դրանից ելնելով էլ՝ ՀՅԴ-ն մի քանի ամիս է՝ աշխատում է այս ծրագրի վրա, անցկացրել ենք լուրջ քննարկումներ մասնագիտական տարբեր հարթակների վրա, հիմա անհրաժեշտ է նոր փուլ, նոր էտապ սկսել»:

Նա նշել է, որ արտագաղթը կոմպլեքս խնդիր է, եւ պետք է լուծել արտագաղթի պատճառ հանդիսացած խնդիրները։ Իսկ քաղաքական համակարգն այնպիսին է, որ թույլ չի տալիս արտագաղթի հիմքում ընկած խնդիրները օր առաջ լուծվեն, պատճառը՝ «իշխող կուսակցության եւ պետության նույնացումն է, որից պետք է օր առաջ ազատվել»:

Արմեն Ռուստամյանի խոսքով՝ արտագաղթը նման է օրգանիզմի արյունահոսության, «մենք արյունահոսում ենք, չի կարելի թույլ տալ, որ դա հանգեցնի արյունաքամության, իսկ օրգանիմզը մեր երկիրն է, մեր պետությունը, մեր հայրենիքը»։

Ըստ նրա՝ սպասել մինչեւ իշխանափոխության ծրագիրը իրականացվի, սխալ մոտեցում կլինի, դրա համար անհրաժեշտ է՝ առաջնահերթ քայլեր ձեռնարկվեն։ ՀՅԴ-ն այս ամենը ամփոփել է յոթ կետերի մեջ եւ հենց դա էլ դեղատոմսն է, որը լուծելու է կուտակված խնդիրները։

«Մենք ապրելու ենք մեր երկրում» ծրագիրը ազգային ծրագրի կարգավիճակ պետք է ստանա, որ կյանքի կոչվի, ասել է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Artcvik
Նա հույս է հայտնել, որ այս ծրագրի քննարկումներում կներգրավվեն բոլորը, որպեսզի այն բյուրաղեցվի եւ դառնա ազգային գործունեության ծրագիր։ Ծրագրի շրջանակնրում առաջին քննարկումը կկայանա վաղը՝ սոցիոլոգների, ազգագրագետների, էթնիկական հոգեբանների մասնակցությամբ, կընդունեն առաջարկներ, կլսեն տեսակետներ. Ծրագիրը կազմված է տասնմեկ հիմնական ուղղություններից, որոնք ընդգրկում են մեր կյանքի բոլոր որոտները։

Պատգամավորը մանրամասն ներկայացրել է խնդիրները, իրենց կողմից առաջարկվող լուծումները. ՀՅԴ-ն առաջարկում է տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, վարել անձի չվարկաբեկվածության, անհրաժեշտ ունակության եւ փորձառության վրա հիմնված կադրային քաղաքականություն։ Օրինակ՝ պաշտոնատար անձը պետք է գործի թափանցիկ եւ հաշվետու լինի հարությանը, քաղաքացիական ակտիվ դիրքորոշում ունեցող երիտասարդներին քաղաքական եւ կառավարման համակարգում ինքնադրսեւորման լայն հնարավոր պետք է ատլ։

ՀՅԴ-ն առաջարկում է նաեւ ստեղծել նոր աշխատատեղեր, արդարացի վարձատրության համակարգ, հարկային եւ մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, ներդրումները խրախուսող, վերանայել տուրքի, տուգանքի, պարտադիր այլ վճարի անվան տակ հօգուտ մասնավորի դրամ կորզելու գործեալոճը: ՀՅԴ-ն անհրաժեշտ է համարում նաեւ սոցիալակնից անցնել արդյունաբերական գյուղատնտեսության, կրթությունը դարձնել որակյալ եւ մատչելի, ապակուսակցականացնել կրթական համակարգի ղեկավարումը, ապահովել յուրաքանչյուր քաղաքացու՝ նվազագույնից ոչ ցածր եկամուտ եւ բնակտարածք ունենալու իրավունքի իրացումը։

Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ անհրաժեշտ է ներդնել առողջության պարտադիր ապահովագրության համակարգ՝ սկսելով ազատամարտիկներից եւ նրանց ընտանիքներից, վերացնել անպատժելիությունը, իրականացնել արդարադատության հաստատմանը օրենսդրակիրառական վերափոխումներ, բարձրացնել երկրի անվտանգության մակարդակը, իրականացնել վերաբնակեցումը, դիմագրավել հակահայաստանյան քարոզչությանը, մասնավորապես՝ քաղաքական իշխանության եւ նրա ծրագրերի քննադատությունը չպետք է դիտվի որպես երկրի քննադատություն, իսկ իշխանություններին եւ նրանց ծրագրերը քննադատողները չպետք է այն վերածեն երկրի քննադատության։ Ծրագրի նշված ուղղությունները ներառում են շուրջ հարյուր կոնկրետ քայլ։

Ըստ նրա՝ ծրագրի գործադրման մեջ պատասխանատվութուն պետք է ստանձնի իշխանությունը, անելիքներ ունեն ընդդիմությունը, լրատվամիջոցները, քաղաքացիական հասարակությունը, եկեղեցին, սփյուռքը, մտավորականները, երիտասադությունը։

Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ ծրագիրը ենթադրում է համագործակցություն, որը ամենեւին չի նշանակում վերադարձ կոալիցիա, համագործակցությունը կարող է լինել թե ընդդիմադիր դաշտի, թե իշխանական դաշտի մեջ հանուն պետության զարգացման, ոչ թե կոալիցիայի։

Տպել Տպել