Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահը կժամանի Հայաստան

քեն 1Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը կժամանի Հայաստան՝ մասնակցելու բարձր մակարդակով խորհրդակցությունների:

Խորհրդակցություններն անցկացվելու են Հայաստանի, ԼՂՀ-ի եւ ԱՄՆ-ի պաշտոնյաների մասնակցությամբ:

Ինչպես հաղորդել են Հայ Դատի գրասենյակից՝ Քեն Խաչիկյանը նաեւ մի շարք քննարկումներ կանցկացնի միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ընթացքում նա կանդրադառնա հարցերի լայն շրջանակի, այդ թվում՝ Հայոց ցեղասպանությանը, ԼՂՀ համար արժանապատիվ ապագայի ստեղծմանը, Հայաստանի եւ ԱՄՆ-ի երկկողմ հարաբերությունների զարգացմանը:

Նա նաեւ կանդրադառնա ԵԱՀԿ ՄԽ ջանքերին եւ ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մադրիդյան սկզբունքներին, ինչպես նաեւ Հայաստանի զարգացման համար սփյուռքի ներդրումների գրավելուն:

Տպել Տպել