ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեի հայտարարությունը

ARF_Logo-coloredՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարություն է տարածել սեպտեմբերի 29-ին թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունների վերաբերյալ` նշելով, որ ՀՅԴ-ն որեւէ կերպ չի ներգրավվելու իշխանության կազմակերպած հերթական ֆարսում: Հայտարարության տեքստը` ստորեւ.

«Հաշվի առնելով, որ

– սեպտեմբերի 29-ին, թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով կայանալիք ընտրությունները որևէ էական շրջադարձ չեն նշանավորելու, ըստ էության նմանվելու են նախորդ բոլոր «ընտրություններին»,

– ՀՅԴ-ն հավատարիմ է մեծամասնական ընտրակարգի վերացման գաղափարին,

– Չկան ընտրական գործընթացը ամբողջական վերահսկելու լիարժեք մեխանիզմներ, ինչը թույլ չի տալու ընտրական արդյունքը համարել արժանահավատ,

ՀՅԴ Սյունիքի մարզային կոմիտեն հայտարարում է`

1. Ընտրության արդյունքը չլեգիտիմացնելու համար մենք որևէ կերպ չենք ներգրավվելու ընտրական գործընթացում և կոչ ենք անում ընտրողներին չմասնակցել սեպտեմբերի 29-ին կայանալիք թիվ 38 ընտրատարածքի ընտրություններին:

2. Առաջարկում է ոչ իշխանական մյուս թեկնածուներին ինքնաբացարկ հայտարարել, զերծ մնալ իշխանության ծրագրած ընտրական ֆարսին մասնակցելուց և թվացյալ մրցակցություն ստեղծելուց»:

Տպել Տպել