ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին

spyurqՍեպտեմբերի 24-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնին և Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանին:

Հանդիպման ընթացքում նախարարը հյուրերին ծանոթացրեց Սփյուռքի նախարարության կատարած աշխատանքներին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպվող միջոցառումներին:

Կանադայի խորհրդարանի անդամ Ստեֆան Դիոնը բարձր գնահատեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ազգանպաստ գործունեությունն ու սփյուռքյան կառույցների հետ ակտիվ համագործակցությունը:

Տպել Տպել