Արցախի փոխվարչապետն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ

ArturԱրաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիից հետո, ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկո է տեղի ունեցել նաեւ Շարժայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Պիեռ Քեոսեյան» սրահում ՀՀ պետական օրհներգին հաջորդել է Դուբայի եւ Հյուսիսային Էմիրությունների ազգային իշխանությունների ատենապետ Արա Քեոսեյանի բացման խոսքը:

ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր ելույթում անդրադարձել է ՀՀ արտաքին քաղաքականության հարցերին:

Օրվա գլխավոր բանախոսն էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, ում խոսքում մանրամասն ներկայացվել է ՀՀ եւ ԼՂՀ անցած ուղին:

Իր մաղթանքը եւ սրտի խոսքը փոխանցել է Կաթողիկոսական փոխանորդ Տեր Մեսրոպ Վարդապետ Սարգիսյանը:

Հանդիսավոր երեկոյի գեղարվեստական բաժնից հետո տեղի է ունեցել ընդունելություն:

Տպել Տպել