«ՀՈՒՍԿ» հաստատութեան բաց նամակը՝ «Արան» կենտրոնին

Հուսկ«arannews.ir»-ին յղած «ՀՈՒՍԿ» հաստատութեան բաց նամակին է անդրադարձել հայաստանեան «panorama.am» ճանաչւած լրատւական կայքէջը: Մենք արդէն նշել ենք, որ այս նամակը հրապարակել է «azariha.org» կայքէջը: Ակնկալւում է, որ իրանական մամուլի եւ լրատւութեան այլ ներկայացուցիչները եւս կանդրադառնան այդ նամակին: Յիշեցնենք, որ նամակն ամբողջութեամբ կարող էք ընթերցել մեր վաղւայ համարի պարսկերէն էջում:

«ԱԼԻՔ» – «arannews.ir»-ին յղած «ՀՈՒՍԿ» հաստատութեան բաց նամակին է անդրադարձել հայաստանեան «panorama.am» ճանաչւած լրատւական կայքէջը:

Մենք արդէն նշել ենք, որ այս նամակը հրապարակել է «azariha.org» կայքէջը: Ակնկալւում է, որ իրանական մամուլի եւ լրատւութեան այլ ներկայացուցիչները եւս կանդրադառնան այդ նամակին:

Յիշեցնենք, որ նամակն ամբողջութեամբ կարող էք ընթերցել մեր վաղւայ համարի պարսկերէն էջում:

Իրանական «arannews.ir» կայքի հաղորդմամբ՝ «Արան» մշակութային-հետազօտական կազմակերպութիւնն Ադրբեջանի այսպէս կոչւած «Ղարաբաղի ազատագրութեան կազմակերպութեան» հետ համատեղ ս. թ. նոյեմբերի 6-ին Թաւրիզում Լեռնային Ղարաբաղի վերաբերեալ կոնֆերանս են անցկացնելու: Այդ առնչութեամբ իրանահայ համայնքի կառոյցներից՝ ՀՈՒՍԿ հետազօտական կազմակերպութիւնը (Հայկ. Հարցերի Ուսումնասիրաց կենտրոն-Խմբ.) բաց նամակ է յղել կոնֆերանսը կազմակերպող իրանական «Արան» մշակութային-հետազօտական կազմակերպութեանը: Նամակի հեղինակները, անդրադառնալով կոնֆերանսի կազմակերպման նպատակներին, մասնաւորապէս նշում են.

«Արդեօք «Արան»-ը Իրանի Իսլամական Հանրապետութեանը պատկանող կազմակերպութիւն է, թէ՝ այն կապւած է Ադրբեջանի Հանրապետութեան քարոզչական կառոյցներին: Իրանը միշտ էլ ԼՂ-ի հակամարտութեան հարցում վարել է հաւասարակշռւած եւ անկողմնակալ քաղաքականութիւն»:

Հայկական կազմակերպութիւնը (ՀՈՒՍԿ-ը, Խմբ.), վկայակոչելով Իրանը մասնատելուն ուղղւած Ադրբեջանի գործողութիւնները, յաւելում է. «Վերջերս Բաքւում «Հարաւային Ադրբեջանի ճակատագիրը» խորագրով անջատողական բովանդակութեամբ կոնֆերանս է կազմակերպւել, Ադրբեջանի կողմից կեղծւում են Իրանի պատմութիւնն ու մշակոյթը, տարածւում է պանթուրքական գաղափարախօսութիւնը, որն ուղղակի սպառնում է Իրանի ազգային շահերին. Այսքանից յետոյ «Արան»-ի անկողմնակալութեան առնչութեամբ հարցեր են առաջանում»:

Նամակի միւս հատւածում «ՀՈՒՍԿ»-ը, քննադատելով կոնֆերանսի կազմակերպիչներին, նշել է. «Զարմանալի է, ինչպէ՞ս էք նման կոնֆերանս կազմակերպում, երբ ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Ադրբեջանին Իրանի անվտանգութեան համար որպէս սպառնալիք է դիտարկել: Արդեօք անհրաժեշտ է մի երկրի ազգային շահերի պաշտպանութեանն ուղղւած նման կոնֆերանս կազմակերպել, որը Իրանի տարածքների նկատմամբ երբեք չի թաքցրել իր յաւակնութիւնները եւ այդ նպատակով տարեկան միլիոնաւոր դոլարներ է ծախսում»:

Անդրադառնալով սոյն կոնֆերանսի հիմքում ընկած Արցախեան հարցին էթնիկ-կրօնական բնոյթ հաղորդելու միտումներին նամակագիրները ընդգծել են.-«Արդեօք հայեացք գցել էք իրանա-իրաքեան պատերազմի ընթացքում իրանցի եղբայրների կողքին կռւած եւ նահատակւած իրանահայերի անուններին, արդեօք ճանաչում էք Թաւրիզի քաղաքապետարանի ճարտարապետին, արդեօք ճանաչում էք Թաւրիզի Էմամ Խոմէյնիի անւան փողոցի, «Գոլեսթան» այգու եւ Թաւրիզի մշակոյթի պալատի նախագծողին եւ կառուցողին: Բա Թաւրիզի առաջին կինոթատրոնի հիմնադի՞րը: Մինչ այժմ Լեւոն Գրիգորեան, Աւետիս Օհանջանեան, Լորիս Ճգնաւորեան, Սամուէլ Խաչիկեան անունները լսե՞լ էք»,-եզրափակելով նամակը, նման հարցադրումով «ՀՈՒՍԿ»-ը դիմում է «Արան» կազմակերպութեան ղեկավարութեանը:

alikonline.ir

Տպել Տպել