Հայաստանն ու Արցախն ավելի լավ հարեւանի են արժանի, քան ադրբեջանական նավթային միապետությունն է

AramԱմերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը մեկնաբանել է Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի վերաբերմունքն ու գնահատականը: Ինչպես տեղեկացրին «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հաղորդակցության բաժնից, Համփարյանը նշել է, որ ԱՄՆ Պետդեպարտամենտի համաձայն` Ադրբեջանում անցկացված ընտրությունները չեն ապահովել միջազգային չափանիշներն, այնինչ իրականությունն այն է, որ դրանք անգամ չեն էլ մոտեցել (միջազգային չափանիշներiն):

«Առհասարակ, դրանք ընտրություններ չեն եղել, այլ` վատ բեմադրված ներկայացում, որի նպատակն էր առերևույթ քաղաքական կազմ ապահովել միջազգային հանրության համար: Ադրբեջանցիներն ու նրանց հարևանները` Հայաստանն ու Արցախը, ավելի լավին են արժանի, քան նավթային միապետությունն է, որ ներծծում է ազգային հարստությունը, պարբերաբար բռնությունների ենթարկում իր իսկ քաղաքացիներին, տարածաշրջանը տանում դեպի նոր պատերազմի»,- նշել է Արամ Համփարյանը:

Միցայալ նահանգների ԱՄՆ Պետդեպարտամնետը հոկտեմբերի 10-ին հայտարարություն էր հրապարակել Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած ընտրությունների կապակցությամբ` կոչ անելով իշխանություններին հետընտրական շրջանում զսպվածություն ցուցաբերել և խուսափել բռնություններից:

«Միացյալ նահանգները շարունակաբար հորդորել է Ադրբեջանի կառավարությանը երաշխավորել ազատ և արդար ընտրական գործընթաց և հարգել խոսքի, հավաքների և միավորումների ազատությունները: Ափսոսանքով մենք եզրակացնում ենք, որ այս ընտրությունները չեն ապահովել միջազգային չափանիշները»,- մասնավորապես նշված էր հայտարարությունում:

Տպել Տպել