ՌԴ մայրաքաղաքում սկսել է գործել «Քաղաքական բանավեճի երկխոսություն» ակումբը

15.10.13-8982մոսկվա«Ռուս-հայկական համագործակցություն կազմակերպության» նախաձեռնությամբ Մոսկվայում քաղաքական հարթակ է ստեղծվել՝ հարաբերությունների հետագա ընթացքին վերաբերող մի շարք հարցեր քննարկելու համար: «Քաղաքական բանավեճի երկխոսություն» ակումբում փորձագետներն ու վերլուծաբանները կքննարվեն հասարակական հնչեղություն ստացած թեմաներ եւ միջազգային հարաբերություններին վերաբերող հրատապ հարցեր։

Ակումբի առաջին հյուրը ՌԴ Դաշնային Խորհրդի անդամ, «Հայաստան. հազարամյակների ուղի…» գրքի հեղինակ Ռաֆայիլ Զինուրովն էր։

«Մոսկվայում իմ աշխատանքային գործունեությունը սկսում եմ «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության «Երկխոսություն» ակումբից: Սա շատ լայն լսարան է` երիտասարդական կազմակերպություններ, գիտնականներ, պրոֆեսորներ, այսինքն` Մոսկվայի հայ համայնքի տարբեր շերտեր: Դա ինձ մեծ բավականություն է պատճառում և հույսով լցնում, որովհետև հայերը շարունակում են զարգացնել իրենց հասարակությունը, հայկական մշակույթը չի ընդհատվում և շարունակում է զարգանալ: Դա շատ բանի մասին է խոսում»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

yerkirmedia.am

Տպել Տպել