Առաջարկը ՀՅԴ-ին չի բավարարել

արմենՀովիկ Աբրահամյանն ուզում է անձամբ ընտրություն կատարել

Այսօր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների հետ:

Քննարկումը վերաբերել է Ազգային ժողովի պատվիրակությունների կազմավորմանը, ինչպես նաև դրանց գործունեության կարգը սահմանելուն:

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասել է, որ ԱԺ նախագահի կողմից ներկայացված նախագծով առաջարկվել է, որ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ձեւավորման համար յուրաքանչյուր խմբակցություն ներկայացնի երկու պատգամավոր , որոնցից էլ ԱԺ նախագահը պետք է ընտրություն կատարի, թե այդ երկուսից կոնկրետ ով լինի պատվիրակության կազմում: Նախագծում ներկայացված այս առաջարկը դուր չի եկել ԱԺ ՀԱԿ, «Ժառանգություն», ԲՀԿ և ՀՅԴ խմբակցությունների ղեկավարներին: Նրանք առարկել են` պնդելով, որ դա խմբակցությունների իրավունքն է, թե իրենցից ով լինի պատվիրակության կազմում:

Արմեն Ռուստամյանը կարծում է, որ եթե ԱԺ նախագահը հաշվի առնի խմբակցությունների ղեկավարների ներկայացրած առարկությունները և փոփոխություններն իրականացնի ի շահ խմբակցությունների` ՀՅԴ-ի համար նոր կանոնակարգն ընդունելի կլինի:

Տպել Տպել