Խմբակցության ղեկավարի փոփոխությունը կվնասի «Ժառանգությանը»

ՎահանՀրաժարականները տեղի են ունենում, երբ նեգատիվի կրիտիկական մասսա է ձեւավորվում այն կազմակերպություններում, որտեղ չկա հստակ ղեկավար, եւ յուրաքանչյուրն անում է այն, ինչ պետք չէ, այլ ինքն է ուզում:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականը:

Վահան Հովհաննիսյանի խոսքով, Ռուբեն Հակոբյանը, անկախ իր ներկայիս դիրքորոշումից, ավելի հակված է համակարգված աշխատանքի, եւ, բնականաբար, նրա համար բարդ էր գլուխ հանել բացարձակապես անվերահսկելի իրավիճակից: «Նրանց մոտ հայտարարությունները չեն բխում կուսակցության քաղաքական օրակարգից: Այդ կուսակցության քաղաքական հայտարարությունների համար պատասխանատվություն չի նախատեսվում, այդ հարցը պարզապես չի էլ քննարկվում»:

Վահան Հովհաննիսյանը նշել է, թե խմբակցության ղեկավարի փոփոխությունը միայն վնաս կհասցնի «Ժառանգությանը»: «Խմբակցության ղեկավար պետք է լինի նա, ով կարողանում է համակարգել նրա աշխատանքը, նախապես նայել քննարկվող օրինագծերը, հաշվարկել հնարավոր բոլոր զարգացումները, մշակել կուսակցության դիրքորոշում: Ես չգիտեմ, որքանով կարող է նոր ղեկավարը այդ ամեն անել»:

news.am

Տպել Տպել