Անհրաժեշտ է բացահայտել Հրաչ Մուրադյանի սպանությունը

ArtcvikԱնհրաժեշտ է ջանքեր գործադրել Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունը բացահայտելու համար, որպեսզի հետագայում որևէ ստահակի մտքով չանցնի հայի այդ տեսակի դեմ ոտնձգություն իրականացնել: Ազգային ժողովում հայտարարությունների ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Հայի այդ տեսակով ենք մենք պետություն ենք ձեռք բերել, պետություն պահպանել և պետություն ենք կառուցում:

Այս դավադրությունն ուղղված էր բոլորիս դեմ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` շեշտեց Մինասյանը` հավելեով, որ Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի կյանքը խլած դավադիր գնդակն ուղղված էր ազնվագույն հայի կերպարի դեմ:

Նա նշեց, որ Մուրադյանի հարազատները և բոլոր պռոշյանցիները ծանր են տանում գյուղապետի կորուստը, և միակ սփոփանքը կարող է լինել գործի բացահայտումը:

Հոկտեմբերի 29-ին, ժամը 16:00-ին Արամ Խաչատրյանի արձանի մոտից երթ կկազմակերպվի դեպի ՀՀ Նախագահի նստավայր: Արծվիկ Մինասյանը նշեց, որ երթը կազմակերպվում է սպանության բացահայտման պահանջով:

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ապրիլի 2-ին սպանվել է նույն գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանը: Սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակներում հարցաքննվել են մի քանի տասնյակ անձինք, կատարվել քննչական համալիր փորձարարություններ և դեպքի վայրի լրացուցիչ զննություն:

armenpress.am

Տպել Տպել