Անվանի փաստաբաններն ԱՄՆ-ում կքննարկեն Հայկական հարցի իրավական ասպեկտները

logo -ANCAԱմերիկահայ անվանի փաստաբաններ Դավիթ Բալաբանյանը, Քեյթ Նահապետյանը, Իգոր Տիմոֆեևը և Էդվին Մինասյանը կմասնակցեն «Անդրազգային արդարադատության» ժողովին, որ կազմակերպել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Ամերիկայի հայ իրավաբանների ընկերակցության հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, իրավաբանները կներակայացնեն Հայկական հարցի պաշտպանության ոլորտում ունեցած իրենց անձնական փորձը` ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային իրավական համակարգում:

Ժողովի ժամանակ կքննարկվեն Հայկական հարցի իրավանական կարգավորման ներկա իրավիճակն ու հեռանկարները: Այն կվարի Ամերիկայի հայ իրավաբանների ընկերակցության ատենապետ Գարո Ղազարյանը: Հիմնական բանախոսներն են Ամերիկայի հայ իրավաբանների ընկերակցության հիմնադիր նախագահ Դավիթ Բալաբանյանը, ով ավելի քան 40 տարվա աշխատանքային փորձ ունի, Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի կառավարության հետ հարցերի ղեկավար Քեյթ Նահապետյանը, ով մասնագիտացած է Հայոց ցեղասպանության ժամանակաշրջանի գույքի փոխհատուցման հարցերով, «Փոլ Հասթինգս» խորհրդի անդամ Իգոր Տիմոֆեևը, ով մասնագիտացած է վերաքննիչ դատավարության, միջազգային արբիտրաժի և վեճերի վերլուծման գործերում, և «Թենենհաուս» իրավաբանական ընկերության կառավարիչ-գործընկեր Էդվին Մինասյանը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի հանրային համաժողովը տեղի կունենա Երախտագիտության օրերին (Tհanksgiving Weekend), Հոլիվուդում: Միջոցառմանը կմասնակցեն ակադեմիկոսներ, արվեստագետներ, պատմաբաններ, իրավական փորձագետներ և քաղաքական գործիչներ, ովքեր կքննարկեն Հայ դատին առնչվող բազմաբնույթ թեմաներ:

armenpress.am

Տպել Տպել