ՀՅԴ-ն իրեն նման բան թույլ տալ չի կարող

արմենՀՅԴ խմբակցության դիրքորոշումը «Ժառանգություն» խմբակցության կողմից ներկայացրած «ԼՂ ճանաչման մասին» օրենքի նախագծի մասին հայտնելիս ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նկատեց, որ ՀՅԴ-ի մոտեցումը չի փոխվել:

Ռուստամյանն ընդգծեց, որ ՀՅԴ խմբակցությունը չի կարող չմասնակցել քվեարկությանը և մասնակցելով` կողմ է քվեարկելու այդ օրինագծին, որովհետև հակառակ դեպքում դա կարող է դիտվել, թե իրենք մենք դեմ ենք ԼՂ ճանաչմանը: «Չմասնակցել, նշանակում է տապալել հարցը: Դաշնակցությունն իրեն այդպիսի բան չի կարող թույլ տալ»,-ասաց պատգամավորը:

Անդրադառնալով խնդրի էությանը, նա նշեց, որ Դաշնակցությանը չի գոհացնում դե ֆակտո եղած վիճակը` Ղարաբաղի ու Հայաստանի անվտանգության և ԼՂ միջազգային ճանաչման առումով: Արմեն Ռուստամյանը ըմբռնումով է մոտենում իշխանության բերած փաստարկներին, սակայն կան պահեր, որոնք անընդունելի են Դաշնակցության կողմից: Լուրջ խնդիր կա Հայաստանի ու Արցախի անվտանգության առումով, և Հայաստանը պարտավոր է դառնալ Արցախի անվտանգության երաշխավորը:

Ըստ պատգամավորի, դա ոչ պակաս կարևոր է, քան ԼՂ ճանաչումը: «Այո, միջազգային ճանաչման առումով խնդիր ենք ունենում` բազմաթիվ անգամ առաջ քաշելով այս հարցը, տպավորություն կարող է առաջանալ, թե Հայաստանն ընդհանրապես չի ուզում ճանաչել Արցախի անկախությունը: Պարույր Սևակի նկարագրած վիճակը չլինի` երբ է գալու հինգերորդ եղանակը, երբ բարձրացված հարցը լուծում կստանա»,- ասաց Արմեն Ռուստամյանը:

Տպել Տպել