Կուտակային կենսաթոշակը դեմ է մեր մենթալիտետին

արմեն«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի պարտադիր բաղադրիչն անհարիր է հայ ժողովրդի մտածելակերպին:

Այս մասին նոյեմբերի 15-ին ԱԺ-ի մոտ հավաքված քաղաքացիներին և լրագրողներին հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«Մենք աշխատել ենք մինչև հիմա սերունդների համերաշխության սկզբունքի վրա: Բարոյական արժեք է եղել, երբ որդին պահել է իր հորը, հայրն էլ, իր ժամանակին լինելով որդի, պահել է իր հորը: Այս համակարգից ենք մենք հրաժարվում: Ոնց որ հիմա երիտասարդը տանի` հորը ծերանոց հանձնի, ամեն մեկն իր թոշակն ինքնուրույն ձևավորի, այսինքն՝ մենք մեր ավանդույթներից, մեր արմատներից ուղղակի կտրում ենք մեր ազգին: էս որևէ տեղ ոչ ազգային, ոչ ժողովրդավարական նորմերի մեջ, մեր ժողովրդի պատկերացումների մեջ չի կարող մտնել, մեր մենթալիտետին անհարիր բան է»,-ասաց ՀՅԴ պատգամավորը։

Նրա խոսքով՝ սա անհասկանալի, անհեռանկար, արտագաղթը խրախուսող քաղաքականություն է եւ երիտասարդ սերնդին է հարվածում. «Փոխանակ նրանց խրախուսենք, որ կարողանան արտոնություններ ունենալ, տեղ գտնեն, աշխատեն, մենք էս գլխից իրանցից 5 տոկոս վերցնում ենք»:

Անդրադառնալով պարտադիր բաղադրիչի կիրառումը հետաձգելու համար նոյեմբերի 15-ին հրավիրված ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելու ՀՀԿ նախաձեռնությանը՝ Արմեն Ռուստամյանն ասաց, որ իրենք պատրաստվում էին հիմնավորել իրենց առարկությունը, մինչդեռ ՀՀԿ-ն ընտրեց հեշտ ճանապարհ՝ նիստին չմասնակցել. «Որովհետեւ գիտեն, որ ասելիք չունեն»։

Ռուստամյանի խոսքով՝ իրենք Ազգային ժողովում իրենց հնարավորություններն օգտագործելու են այս օրենքի «հակաքրեագիտությունը, հակասահմանադրականությունը փաստելու» եւ օրենքի կիրառումը կանխելու համար։

news.am

Սա խայտառակություն է

Armen5Արդեն հայտնել ենք, որ ԱԺ արտահերթ նիստը, որ նախաձեռնել էր ՀՅԴ խմբակցությունը, և նախաձեռնությանը միացել էին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ «Ժառանգություն»-ը, ինչպես նաև անկախ պատգամավորներ Խաչատուր Քոքոբելյանն ու Էդմոն Մարուքյանը, տապալվեց ՀՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունների բոյկոտի պատճառով: Արտահերթ նիստում պետք է քննարկվեր կենսաթոշակային համակարգի պարտադիր կուտակային բաղադրիչը մեկ տարով հետաձգելու որոշումը:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում նշեց. «Սա խայտառակություն է: Ես զգում էի, որ այսպես պետք է լինի: Ամբողջ խնդիրն այն է, որ ՀՀԿ-ն հեշտ ձևն է գտել, որ չերևա իրենց ծրագրերի սնանկությունը: Անգամ քննարկումից են հրաժարվում ու ձախողում են»:

Yerkir.am-ի դիտարկմանը, որ անհրաժեշտ ստորագրություններ էին հավաքվել, և հույս կար, որ ՀՀԿ-ն կմասնակցի արտահերթ նիստին, Արմեն Ռուստամյանը պատասխանեց, որ խնդիրն էլ հենց դա է, որ մինչ նիստը հավաստիացրել էին, բայց դա արդեն աշխատելու նորմալ ոճ չէ, մինչդեռ նախկինում, երբ անհրաժեշտություն կար, Դաշնակցությունը միացել էր, և երեք արտահերթ նիստ են հրավիրել:

yerkir.am

Տպել Տպել