ՀՀԿ-ն պատասխանատվության զգացում չունի սերունդների նկատմամբ

ԱրծվիկՔաղաքական մեծամասնությունն այսօր փաստի առաջ կանգնեցրեց բոլորին և ապացուցեց, որ պատասխանատվության զգացում չունի սերունդների նկատմամբ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Նա նշեց, որ քաղաքական մեծամանսնությունը ԱԺ արտահերթ նիստը բոյկոտելով ու անապատասխանատու վերաբերմունք դրսևորելով՝ հերթական անգամ նսեմացրեց ԱԺ դերն ու նշանակությունը: Այդպես, ըստ Մինասյանի, հնարավոր չէ ապահովել արդյունավետ ժողովրդավարական ինստիտուտի կայացում:

«Այն ակտիվիստները, ովքեր իրենց դժգոհությունն էին արտահայտում արդարացիորեն, ավելի բարձր ինտելեկտով հանդես եկան, քան թե շատ քաղաքական գոծիչներ, այդ թվում՝ քաղաքական մեծամասնությունից: Նրանք ոչ միայն ողջամիտ պահանջներ էին ներկայացնում, այլ նաև առաջ էին քաշում արդյունավետ քննարկման գաղափարը»,- նշեց նա:

Խորհրդարանական մեծամասնության պահվածքը, Արծվիկ Մինասյանի խոսքով, որոշ առումով անսպասելի էր:

Նա նշեց, որ երեկ ոչ իշխանական խմբակցությունները 2014 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ցուցաբերել են համերաշխություն, ընդառաջել են քաղաքական մեծամասնության խնդրանքին, ներկայություն ապահովել, որպեսզի բյուջեի քննարկումների համար արտահերթ նիստ անցկացվեր:

«Մտածեցինք, որ դա համերաշխության քայլ էր, որպեսզի այսօր իրենց խոստացած քվորումն ապահովեն, բայց պարզվեց, որ իրենք անհանդուրժող են: Այս քայլով իրենք ոչ միայն ցույց տվեցին, որ մտահոգ չեն ժողովրդի ապագայով, այլ նույնիսկ իրենց զավակների ու թոռների ապագայի մասին չեն մտածում»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանի խոսքով՝ կենսաթոշակային պարտադիր կուտակային բաղադրիչը արատավոր հետևանք կարող է ունենալ ոչ միայն ներկա, այլևս ապագա սերունդների համար և այն չի բխում մեր ժողովրդի ու պետության շահերից:

Նա նշեց, որ ՀՅԴ դիրքորոշումը կենսաթոշակային բարեփոխումների մասով այն է, որ համակարգում առկա թերությունները պետք է վերացվեն: ՀՅԴ-ն դեռևս 2003 թվականից առաջարկում էր փոփոխություն, որի գաղափարը պայմանական կուտակային համակարգն էր, այսինքն՝ սոցիալական վճարներն ամբողջությամբ գնում են պետբյուջե, այդ ֆոնդն ամբողջությամբ տնօրինվում է կառավարության կողմից, ֆոնդի գումարները ներդրվում են Հայաստանի տնտեսության մեջ և ուղղվում նոր աշխատատեղերի ստեղծմանն ու աշխատավարձերի բարձրացմանը: Դա, ըստ Մինասյանի, հնարավորություն կտար ապահովել թե ֆոնդի ընդլայնում, թե նոր աշխատատեղերի ստեղծում, թե նաև ազգային տնտեսության զարգացում:

«Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը դարձավ վարչապետ, այս հատվածում հաղթեց ֆինանսակայն մտածողությունը, և կենսաթոշակային ամբողջ փոփոխությունն իրենք կառուցեցին մեր առաջարկած մոդելի հակառակ մոդելով, այն է՝ ապահովել ռեսուրսներ ֆինանսական շուկայում»,- ասաց նա:

Արծվիկ Մինասյանը նաև ընդգծեց, որ իրենք ժամանակին դեմ են քվեարկել օրենքին, պահանջել են, որ ոչ միայն օրենքում պարտադիր բաղադրիչը չպետք է լինի, այլև նման խոշոր բարեփոխումը պետք է կատարվի բացառապես հանրաքվեի միջոցով, քանի որ խոսքը նաև ապագա սերունդների մասին է:

lragir.am

Իշխող կուսակցության պատգամավորները խախտել են Սահմանադրությունը

արծվիկԽափանելով ԱԺ հերթական նիստը՝ խորհրդարանական մեծամասնությունը ոչ թե խաբեց ընդդիմությանը, այլ խաբեց ինքն իրեն ու ժողովրդին:

Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արծվիկ Մինասյանը:

«Խորհրդարանական մեծամասնությունը խաբել է ինքն իրեն, ժողովրդին, իրենց երեխաներին ու մի ամբողջ սերունդ: ՀՀԿ-ն փաստարկներ չունի, որպեսզի բացատրի, թե ինչու չեն մասնակցել խորհրդարանի արտահերթ նիստին»,-ընդգծել է պատգամավորը:

Մինասյանի խոսքով՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշման մեջ ասվում է, որ չկա այնպիսի հասկացություն, ինչպիսին է «Քաղաքական բոյկոտը». «Նրանք հակասահմանադրական քայլի են գնացել»:

news.am

Տպել Տպել