ԱՄՆ-ն ու Հայաստանն ընթանում են դեպի ավելի հասուն հարաբերություններ

ՋոնԱմերիկայում Հայ դատի գրասենյակը ողջունում է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ տնտեսական երկխոսության տեղափոխումը «դոնոր-ստացող» հարթությունից պրակտիկ գործողությունների հարթություն, որոնք ուղղված են երկկողմանի առեւտրին ու ներդրումային գործընկերությանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայում Հայ դատի գրասենյակից՝ մեկնաբանելով տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի արդյունքները:

«Մենք ողջունում ենք այդ հանդիպումը, որը հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների պատմության մեջ դրական ջրբաժան է հանդիսանում: Բանակցությունների արդյունքները խոստանում են քաղաքականության մակարդակում ու ավելի պրակտիկ մակարդակում զգալիորել ընդլայնել առեւտրական ու ներդրումային գործընկերությունը, ապագայում կայուն աճի համար հիքմ են հանդիսանում»,- ասել է Ամերիկայում Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Քեն Խաչիկյանը:

Մեկնաբանելով հանդիպման արդյունքները՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը նշել է, որ ԱՄՆ-ն ու Հայաստանն ընթանում են դեպի ավելի «հասուն հարաբերություններ», ինչպես նաեւ հեռանում են «դոնոր-ստացող» մոդելից ու կենտրոնանում են գործընկերության մոդելի վրա՝ այնպիսի մոդել, որը ներառում է նաեւ օգնություն»:

Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, ԱՄՆ-ի Պետդեպարտամենտում նոյեմբերի 22-ին կայացել է հանդիպում Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանի ու նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին արտգործնախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը եւ ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Թաթուլ Մարգարյանը։ Պատվիրակությունն ԱՄՆ էր մեկնել հայ-ամերիկյան տնտեսական հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի 22-րդ նիստին մասնակցելու:

Կողմերը խորհրդակցություններ են անցկացրել՝ նվիրված տնտեսական կապերի խորացման մեխանիզմների, առեւտրի եւ ներդրումների ընդլայնման, շուկայական բարեփոխումների առաջխաղացման հարցերին: Հայաստանը եւ ԱՄՆ-ն ողջունում են 180 միլիոն դոլարի նոր ներդրումները Հայաստանի հիդրոէներգետիկական հատվածում` ամերիկյան «Contour Global» ընկերության կողմից: Այդ ներդրումները, որոնք մասնակի կֆիանսավորվեն ԱՄՆ-ի մասնավոր արտասահմանյան ներդրումների կորպորացիայի կողմից, Հայաստանի պատմության մեջ ամերիկյան ամենախոշոր մասնավոր եւ ԱՄՆ-ի առաջին ներդրումն են Հայաստանի էներգետիկական հատվածում:

Երկխոսության մասնակիցները քննարկել են երկու երկրների կողմից վիզաների ազատականացման գործընթացի մեկնարկը` ամերիկացի զբոսաշրջիկների համար առանց վիզայի ռեժիմ եւ հայերի համար տասնամյա բազմակի վիզաներ ձեռք բերելու համար, որը կնպաստի երկկողմ առեւտրի եւ ներդրումների աճին:

news.am

Տպել Տպել