ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը

haylend1Նոյեմբերի 26-ին ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հայլենդ քաղաքի Քաղաքային խորհուրդը հռչակագիր է ընդունել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Բերձորի և Հայլենդի միջև քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին. տեղեկացնում է ԼՂՀ ԱԳՆ-ն:

Քաղաքային խորհրդի կողմից նախապես ընդունված մեկ այլ հռչակագրով Հայլենդը ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը և կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին և նախագահին` աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքին ու ժողովրդավար անկախությանը, նրա կառուցողական ներգրավմանը միջազգային հանրության ջանքերին՝ հասնելու ռազմավարական կարևոր այդ տարածաշրջանում անվտանգության հարցերի արդար և երկարատև լուծմանը:

Տպել Տպել